Պոլիկլինիկա
Պոլիկլինիկան զբաղեցնում է Քիթ-կոկորդ-ականջաբանական մասնաշենքի I հարկը և II հարկի մի մասը: Սպասարկում է մանկահասակ և մեծահասակ 70 000-ից ավելի բնակչության: Պոլիկլինիկան աշխատում է 9:00-17:00-ն, շաբաթ օրերին հերթապահություն՝
9:00-13:00:
Պոլիկլինիկայում գործում են 25 թերապևտիկ և 23 մանկաբուժական տեղամասեր: Տեղամասային թերապևտները և մանկաբույժները աշխատում են սողացող գրաֆիկով:
Պոլիկլինիկայում գործում են հետևյալ կաբինետները.
- վիրաբուժական,
- նյարդաբանական,
- սրտաբանական,
- ռևմատոլոգիական,
- ուռուցքաբանական,
- ներզատաբանական,
- ստոմատոլոգիական,
- մաշկավեներաբանական,
- ակնաբուժական,
- ուրոլոգիական,
- ինֆեկցիոն:
Գործում են նաև.
- էխոսոնոգրաֆիկ կաբինետ,
- էլեկտրոսրտագրության կաբինետ,
- ֆլուրոգրաֆիայի կաբինետ,
- ռեֆլեքսոթերապիայի և ֆիզիոթերապիայի կաբինետներ,
- նախազորակոչիկի և զորակոչիկի սպասարկման կաբինետ,
- իմունականխարգելման կաբինետ:
Պոլիկլինիկայում գործում են կլինիկական, սերոլոգիական և կենսաքիմիական լաբորատորիաներ:
Պոլիկլինիկայում աշխատում է 74 բժիշկ, 83 միջին բուժանձնակազմ: Բոլորն ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակավորում:
Բժիշկներ |
|
|||||||||||||||||||||||||||||||||
![]() |
|