Սթրես
Սթրեսը մարդուն վերահաս վտանգից պաշտպանելու բնական պատասխանն է: Որոշ դեպքերում սթրեսը կարելի է անտեսել, սակայն ցանկալի կլինի այն պակասեցնել կամ, ընդհակառակն, վերահսկել, կառավարել:
Սթրեսի կառավարման երկու հիմնական ճանապարհներ կան` առողջ և անառողջ: Սակայն ամենակարևորն այն է, որ կարողանաք դրանք իրարից տարբերել: Վատ կամ անառողջ կառավարվող սթրեսը սովորաբար հանգեցնում է դիսթրեսի:
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ, կենսաբան Հանս Սելյեն:
Նա տարբերակում էր էուսթրեսը (eustress) դիսթրեսից (distress): Ըստ Սելյեի, սթրեսն օրգանիզմի ոչ յուրահատուկ պատասխան ռեակցիան է միջավայրի ցանկացած փոփոխության` յուրահատուկ ազդակների: Սթրես առաջացնող պատճառը համարվում է «սթրեսոր»:
Հարմարվելու պահանջ առաջացնում են օրգանիզմի վրա ազդող բոլոր ազդակները և, անկախ իրենց արդյունքից, վերականգնում են օրգանիզմի նորմալ վիճակը` հավասարակշռությունը (հոմեոստազը), որը խախտվում է ազդակի պատճառով: Հենց այդ ոչ յուրահատուկ պահանջը, ըստ Սելյեի, սթրեսի էությունն է:
Ավելի հետաքրքիր կլինի ճանաչել սթրեսի հետևանքով առաջացած հակազդեցությունները, քան ծանոթանալ նրա շուրջը ծավալվող տեսական բանավեճերին:
Առաջարկում ենք ժամանակ տրամադրել և փորձել գնահատել Ձեր` սթրեսի ենթարկվելու աստիճանը:
Եթե նշված 5 ուղղություններից որևէ մեկի բոլոր պատասխանները «այո» և «երբեմն» են, ապա փորձեք հասկանալ, թե ինչը կարող էր դրան նպաստել: