«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Անդրոգենների տարիքային ցածր մակարդակի ախտանիշների գնահատման սանդղակ

Ինչպիսի՞ ախտանիշներ են Ձեզ մոտ դիտվում ներկայում: Խնդրում ենք, նշեք համապատասխան թվերը:

1.

Անդրոգենների տարիքային ցածր մակարդակի ախտանիշների գնահատման սանդղակ

1.1
Ինքնազգացողության և ընդհանուր վիճակի վատթարացում (ընդհանուր առողջական վիճակ, սուբյեկտիվ զգացողություններ)
1.2
Հոդային և մկանային ցավեր (ցավեր մեջքի ստորին հատվածում, հոդերում, գոտկային շրջանում և ամբողջ թիկունքում)
1.3
Գերքրտնարտադրություն (գերքրտնարտադրության անսպասելի/հանկարծակի շրջաններ, անկախ լարվածության աստիճանից՝ ջերմահորդանքներ)
1.4
Քնի հետ կապված խնդիրներ (դժվարությամբ քնել, դժվարությամբ վաղ արթնանալ, հոգնածության զգացում, վատ երազներ, անքնություն)
1.5
Քնի բարձր պահանջ, հաճախակի հոգնածության զգացում
1.6
Դյուրագրգռություն (ագրեսիվություն, մանրուքներից զայրանալ, տխրել)
1.7
Նյարդային վիճակ (ներքին լարվածություն, շտապողականություն, անհանգստություն)
1.8
Տագնապ (տագնապի, խուճապի նոպաներ)
1.9
Ֆիզիկական հյուծում / կենսական ուժերի անկում (ընդհանուր աշխատունակության, ակտիվության նվազում, կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն, նվազած ինքնագնահատական, հասած հաջողություններով չբավարարված վիճակ, ակտիվություն ցուցաբերելու համար սեփական անձին հարկադրելու անհրաժեշտություն)
1.10
Մկանային ուժի թուլացում (թուլության զգացում)
1.11
Ընկճախտ (ընկճվածության, թախծի, լացկանության զգացում, խթանների բացակայություն, տրամադրության տատանում, անօգտակար լինելու զգացողություն)
1.12
Զգացողություն, կարծես կյանքի կարևոր շրջանն անցել է
1.13
Դատարկության զգացողություն
1.14
Դեմքի և մարմնի մազերի աճի նվազում
1.15
Սեռական հարաբերությունների հաճախության և հնարավորության նվազում
1.16
Առավոտյան էրեկցիաների քանակի նվազում
1.17
Սեռական ցանկության` լիբիդոյի նվազում (սեքսից բավականության բացակայություն, սեռական կապերի ստեղծման ցանկության բացակայություն)