«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Որքանո՞վ է հոգնած Ձեր օրգանիզմը

1.

Որքանո՞վ է հոգնած Ձեր օրգանիզմը

1.1
Հանուն գործերի հաճա՞խ եք հրաժարվում հանգստյան օրերից:
1.2
Սկսե՞լ եք կյանքի իմաստի մասին հաճախ մտածել:
1.3
Ինչ էլ պատահի, Դուք ձգտու՞մ եք բոլոր գործերը ժամանակին կատարել:
1.4
Արդյո՞ք ճիշտ է, որ որևէ հոբբի չունեք:
1.5
Նկատե՞լ եք, որ երբ աշխատանքը չի ստացվում, ինքներդ Ձեզ ասում եք. ՛՛Այսպիսի բան միայն ինձ հետ է պատահում՛՛:
1.6
Վերջերս հաճա՞խ են տրամադրության կտրուկ անկումներ նկատվում:
1.7
Հաճա՞խ է Ձեզ ձանձրույթը պատում :
1.8
Համամի՞տ եք այն պնդման հետ, որ Ձեր շուրջն աճել է մռայլ և նյարդայնացնող մարդկանց թիվը:
1.9
Կցանկանայի՞ք արդյոք ավելի շատ պարտականություններ ունենալ:
1.10
Օրվա ընթացքում սովորաբար ժամանակ գտնու՞մ եք, որպեսզի շեղվեք առօրյա ունայնությունից և կարգավորեք Ձեր մտքերը:
1.11
Արդյո՞ք անհանդուրժող եք դարձել այլոց կարծիքներին, նույնիսկ եթե դրանք շատ քիչ են տարբերվում Ձերից:
1.12
Արդյո՞ք Ձեզ մոտ քնի հետ կապված խնդիրներ են առաջացել և (կամ) քունը դարձել է անհանգիստ:
1.13
Արդյո՞ք աշխատանքում կամ տանն առաջացած ցանկացած մանր տհաճություն կարող է Ձեզ հունից հանել:
1.14
Հաճա՞խ եք ցանկանում լռության մեջ մնալ:
1.15
Կարո՞ղ եք հետաձգել աշխատանքը հանուն զվարճանքի:
1.16
Սովորաբար Ձեզ համար դժվա՞ր է ՛՛ոչ՛՛ ասել, ինչ-որ մեկի խնդրանքը մերժել:
1.17
Ձեզ մոտ երբեմն առաջանու՞մ է զգացողություն, որ կյանքն անցնում է Ձեր կողքով:
1.18
Պատահու՞մ է, որ անսպասելի հոգնածություն զգաք, չնայած ընդանուր առմամբ շատ չեք ծանրաբեռնվել:
1.19
Արդյո՞ք ինչ-որ ժամանակից սկսած ինտիմ կյանքից բավարարվածություն չեք ստանում:
1.20
Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ եթե աշխատանքը հետաքրքիր և սիրելի է, ապա արձակուրդն էլ պարտադիր չէ:
1.21
Հազվադե՞պ եք մտածում՝ ՛՛Այդպես ստացվեց, ես ոչինչ չեմ կարող անել՛՛ :
1.22
Արդյո՞ք այն, ինչը ոչ այնքան անցյալում բարձրացնում էր Ձեր տրամադրությունը, այլևս դադարել է ուրախացնել Ձեզ:
1.23
Ձեր քունը միջին հաշվով առնվազն 6-7 ժամ տևու՞մ է:
1.24
Դուք սկսե՞լ եք անհանգստանալ, մտահոգվել որոշ տհաճ դեպքերից, որոնք կարող են տեղի ունենալ:
1.25
Արդյո՞ք լավատեսորեն եք վերաբերվում ապագային: