«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լյարդի հիվանդությունների ախտորոշման թեստ

Լյարդը մարսողական համակարգի օրգան է, որը գտնվում է որովայնի վերին աջ հատվածում: Լյարդի նշանակությունն օրգանիզմի համար շատ մեծ է: Այն չեզոքացնում է արտաքին միջավայրից թափանցող և օրգանիզմում առաջացող վնասակար նյութերը (այդ թվում՝ ալկոհոլը և դեղերը), սինթեզում է արյա սպիտակուցները, արտադրում լեղի և այլն: Այս թեստի օգնությամբ դուք հնարավորություն ունեք գնահատել Ձեր վիճակը և հասկանա, թե որքան մեծ է լյարդային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը:

1.

Լյարդի հիվանդություն ունենալու ռիսկի գնահատման թեստ

1.1
Նկատե՞լ եք արդյոք Ձեր որովայնի չափերի մեծացում վերջին մեկ ամսում
1.2
Երբևէ նկատե՞լ եք մաշկի կամ աչքերի սպիտակուցների դեղնություն
1.3
Ունե՞ք արդյոք շաքարային դիաբետ (արյան մեջ շաքարի բարձր քանակ)
1.4
Որքա՞ն ալկոհոլ եք օգտագործում միջինում՝ մեկ շաբաթի ընթացքում
1.5
Ստացե՞լ եք արդյոք արյան փոխներարկում՝ մինչև 2000-ական թթ.
1.6
Ունե՞ք Ձեր մարմնին պիրսինգ (ականջների կամ այլ հատվածների դակում) կամ դաջվածք (տատու):
1.7
Պատահե՞լ է, արդյոք, որ օգտվեք մեկ այլ անձի կողմից օգտագործված բժշկական պարագաներ (ասեղ, ներարկիչ)
1.8
Ունենու՞մ եք կամ ունեցե՞լ եք անպաշտպան (առանց պահպանակի) սեռական հարաբերություններ տարբեր զուգընկերների հետ
1.9
Արդյո՞ք Ձեր հարազատներից որևէ մեկի մոտ (մայր, հայր, քույր, եղբայր, երեխաներ) ախտորոշվել է լյարդի խրոնիկական հիվանդություն (ցիռոզ):
1.10
Որքա՞ն հաճախ եք օգտագործում ցավազրկող դեղորայք (պարացետամոլ կամ այլ ցավազրկողներ).
1.11
Որքա՞ն է Ձեր քաշը (կգ): Որքա՞ն է Ձեր հասակը (մ) (հաշվել մարմնի զանգվածի ինդեքսը = քաշ (կգ) / հասակի քառակուսի (մ2))