Գնահատեք Ձեր հոգեկան և ֆիզիկական վիճակը
Գիսենյան հարցաշար
Հարմարեցված է Վ.Մ. Բեխտերեվի անվան հոգենյարդաբանական ինստիտուտում: Այն բնորոշում է ֆիզիկական ինքնազգացողությամբ պայմանավորված հուզական գանգատների ինտենսիվությունը:
Մարդու ֆիզիկական վիճակն ազդում է նրա վարքի հուզական կողմի վրա: Սա հոգեկանի վրա մարմնականի ազդեցության հետևանքն է: Սակայն հնարավոր է նաև հակառակ ազդեցությունը. անձի մոտ հուզական ապրումները կարող են հետք թողնել ֆիզիկական վիճակի վրա:
Վարքագծի հուզական ստերեոտիպը ճնշող ազդեցություն է թողնում օրգանական վիճակների ընկալման վրա:
Բժշկության մեջ գոյություն ունի «հիվանդության սուբյեկտիվ մակարդակ» հասկացությունը: Ի տարբերություն մարմնական խանգարումների օբյեկտիվ պատկերի, սուբյեկտիվ մակարդակն արտացոլում է, թե ինչպես է հիվանդն իր առողջական վիճակը հուզականորեն մեկնաբանում:
Այսպիսով, յուրաքանչյուր առանձին զգացողություն ուղեկցվում է սուբյեկտիվ հուզական ընկալմամբ, իսկ այդպիսի զգացողությունների համագումարը բնորոշում է սուբյեկտիվ հիվանդության ինտենսիվությունը:
Ֆիզիկական վիճակով պայմանավորված հուզական գանգատների ինտենսիվության գումարային գնահատականը ստեղծում է ինքնուրույն և բավականին զգալի գործոն, որը բնորոշում է անձի հոգեբանական վիճակը:
Խոսքը ցանկացած անձի մասին է, և ո՛չ միայն հիվանդ կամ բժշկի դիմած մարդու մասին: Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրն այս կամ այն չափով անհանգստացած է իր առողջությամբ և տառապում է որևէ հիվանդությամբ, որն առօրյա կյանքում շրջապատի հետ շփման ընթացքում ստեղծում է հուզական հոգեմարմնական ֆոն:
Ձեզ առաջարկվում է հարցաշար, որը կբնորոշի ֆիզիկական ինքնազգացողությամբ պայմանավորված հուզական գանգատների ինտենսիվությունը:
Նշված հիվանդությունը գնահատեք հետևյալ սանդղակով՝ 0՝ ոչ, 1՝ քիչ, 2՝ որոշ չափով, 3՝ զգալի, 4՝ ուժեղ: