«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Արդյո՞ք լավ հիշողություն ունեք

Պատասխանեք թեստի հարցերին, որը կօգնի պարզաբանել Ձեր հիշողության վիճակը:

1.

Արդյո՞ք լավ հիշողություն ունեք

1.1
Դժվարանո՞ւմ եք այս կամ այն փողոցի անվանումը հիշելիս:
1.2
Տնից դուրս գալիս հաճա՞խ եք հայտնաբերում, որ որևէ անհրաժեշտ բան եք մոռացել:
1.3
Դժվարությա՞մբ եք մարդկանց դեմքերը հիշում:
1.4
Քնելիս հեշտությա՞մբ եք հիշում անցնող օրվա իրադարձությունները:
1.5
Լինու՞մ է, որ բաց եք թողնում Ձեր սիրելի հաղորդումը այն պատճառով, որ պարզապես մոռացել եք այդ մասին:
1.6
Երբեմն որևէ ձայն լսելիս, երկար ժամանակ կրկնու՞մ եք այն մտքում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է հիշեցնում:
1.7
Լինու՞մ է, որ երբեմն իրեր եք մոռանում հասարակական (կամ անձնական ) տրանսպորտում:
1.8
Արդյո՞ք հեշտությամբ եք հիշում PIN-կոդերը, և ընդհանրապես, հաճախ կիրառվող գաղտնաբառերը:
1.9
Հաճա՞խ է կարիք լինում տարբեր իրեր փնտրել տանը կամ աշխատավայրում:
1.10
Խանութում հաճա՞խ եք մոռանում գնել նախօրոք պլանավորվածը:
1.11
Լինու՞մ է, որ երբեմն մոռանաք հիշարժան օրերը:
1.12
Կարո՞ղ եք վստահորեն թվել, թե ինչ եք կերել երեկ` ճաշին:
1.13
Ձեզ համար դժվա՞ր է վերարտադրել կադացած տեքստի բովանդակությունը՝ առանց կարևոր մանրամասներ բաց թողնելու:
1.14
Լինու՞մ է, որ Ձեր գլխից թռչում է նշանակված հանդիպումը կամ, նույնիսկ, ժամադրությունը:
1.15
Առանց դժվարության կարո՞ղ եք պատմել վերջերս լսած անեկդոտը: