Ինչու՞ է ցավում ողնաշարը
Ցավոք, մեզանից ոչ մեկը թիկունքի ցավերից ապահովագրված չէ: Անսպասելի ցավը կարող է «բռնել» ամենուր. աշխատավայրում, աշխատասեղանի մոտ երկար նստելիս, կամ, ընդհակառակը, ակտիվ հանգստի ժամանակ` ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով, մարզադահլիճում, նույնիսկ տանը:
Ինչպիսին էլ որ լինեն թեստի արդյունքները, վստահաբար կարելի է ասել, որ, ըստ վիճակագրության, homo sapiens տեսակին պատկանող, միջին տարիքի 1050 ներկայացուցիչներից միայն մեկը կարող է պարծենալ, որ ողնաշարում երբեք ցավ չի զգացել: Դրա հիմնական պատճառն այն փաստն է, որ մի քանի միլիոն տարի առաջ, էվոլյուցիոն գործընթացի արդյունքում, մեր հեռավոր նախնիները կանգնեցին երկու ոտքի վրա: Այդ ժամանակներից մարդը կաթնասուններից միակն է, որ տեղից տեղ կարողացել է տեղափոխվել ուղիղ դիրքով քայլելով: Մի կողմից, իհարկե, հարմար է: Իսկ մյուս կողմից, երբ մենք կանգնած ենք, ողների վրա մոտավորապես 150 կգ ծանրություն է ընկնում, ուղիղ մեջքով նստած դիրքում` 200 կգ, եթե կռացած դիրքում եք նստած` մինչև 275 կգ:
Որպես սկիզբ, առաջարկում ենք ոչ մեծ թեստ, որի արդյունքները ցույց կտան, դուք առողջ թիկունքի երջանիկ տերն եք, թե` ոչ: Եվ այսպես...


