«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լեղաքարային հիվանդության զարգացման ռիսկը

Լեղաքարային հիվանդության ժամանակ լեղապարկում և լեղուղիներում քարեր են առաջանում: Ընդ որում, քանի դեռ քարերը չեն անցել լեղուղիներ և չեն խցանել այն, մարդը կարող է պատկերացում անգամ չունենալ իր հիվանդության մասին: Այս թեստը կօգնի պարզել, թե որքան է ձեզ հետ մոտակա ժամանակներում նման դեպքի հավանականությունը: Միաժամանակ խորհուրդ է տրվում, թե ինչ անել նման դեպքերում:

 

Յուրաքանչյուր դրական պատասխանի համար տրվում է մեկ միավոր:


Արդյոք ունեք հետևյալ ախտանիշները.

1.

Լեղաքարային հիվանդության զարգացման ռիսկը

1.1
Արդյո՞ք Ձեզ անհանգստացնում է ծանրությունը աջ կողատակում
1.2
Բերանում դառնության զգացողություն ունենու՞մ եք
1.3
Փքվածություն ունենու՞մ եք
1.4
Մաշկի վրա անսովոր ցան լինու՞մ է (մուգ կարմիր աստղիկների տեսքով «լյարդային նշաններ»)
1.5
Оդով կամ լեղու զգացողությամբ զկրտող ունե՞ք,
1.6
Աջ կողատակում ցավի նոպաներ ունենո՞ւմ եք
1.7
Աջ կողատակում եղե՞լ են ցավի նոպաներ /հատկապես յուղոտ և կծու սննդից հետո/, որոնք հարվածել են դեպի հետ և վերև
1.8
Ցավի նոպաներից հետո նկատվե՞լ է մաշկածածկույթի դեղնություն
1.9
Պատահե՞լ է, արդյոք, կղանքի գունազրկում
1.10
 Նկատվե՞լ է մեզի գույնի մգացում
1.11
Անհանգստացնու՞մ են թուլությունն ու աշխատունակության նվազումը