Լուրեր
Սամվելուհի Ջհանգիրյանը` 36-րդ միջազգային EUROSON 2026 կոնգրեսում
«Արմենիա» բժշկական կենտրոնի դուպլեքս ծառայության ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Սամվելուհի Ջհանգիրյանը մասնակցում է Եվրոպական ուլտրաձայնային բժշկության և կենսաբանության ֆեդերացիայի (EFSUMB) 36-րդ միջազգային EUROSON 2026 կոնգրեսին, որը կայանում է Լեհաստանի Լյուբլին քաղաքում՝ հունիսի 11–14-ը:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ուլտրաձայնային ախտորոշման ոլորտի նորագույն գիտական ձեռքբերումները, ժամանակակից կլինիկական մոտեցումներն ու միջազգային փորձը։ Մասնակցությունը կարևոր հնարավորություն էր մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործման, միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և լավագույն փորձը կլինիկական աշխատանքում կիրառելու համար՝ նպաստելով պացիենտներին մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը։


17.07.2026


