Լուրեր
Ի՞նչ սննդակարգ պահպանել պանկրեատիտի դեպքում
Պանկրեատիտով հիվանդների մոտ սննդակարգը բուժման ոչ պակաս կարևոր մաս է, քան դեղորայքային բուժումը։ Քրոնիկ պանկրեատիտի սրացումով հիվանդների մոտ ենթադրվում է բավարար քանակությամբ սպիտակուցի և նվազագույն քանակությամբ ճարպի ու շաքարի կիրառումը։ Միաժամանակ բացառվում է համեմունքը, թունդ սուրճը և թեյը։
Բորբոքված ենթաստամոքսային գեղձի այտուցը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել աղի ընդունումը։ Եթե հիվանդության ախտանիշները բավականին արտահայտված են, ապա նշանակվում է հեղուկ և շիլայանման սնունդ։ Պանկրեատիտով տառապող անձը պետք է ուտի միայն տաք սնունդ։ Սառը սնունդը սրում է այս հիվանդության ընթացքը։
Եթե խոսքը սուր պանկրեատիտի մասին է, ապա բուժումը սկսվում է հոսպիտալացումից հետո առաջին օրվա ընթացքում լիարժեք ծոմապահությամբ։ Երբ մարդը իրեն ավելի լավ է զգում, սննդակարգում աստիճանաբար ներառվում են ձվի սպիտակուց, միս, ձուկ, նախորդ օրվա հաց` քիչ քնակով և հաճախ, օրական մինչև 5-6 անգամ, որպեսզի մարդը քաղց չզգա։
Քրոնիկ պանկրեատիտի սրացումից հետո խորհուրդ է տրվում սննդակարգը պահել 6-12 ամիս։ Առավել ցանկալի է ամբողջ կյանքի ընթացքում պահպանել սննդակարգը` խուսափելով ճարպոտ, կծու, տապակած և շատ աղի սննդից։
Վերոնշյալ խորհուրդները հարմար են յուրաքանչյուր մարդու համար, ով հետևում է իր առողջությանը։ Աղի, կծու և շատ ճարպոտ սնունդը թույլատրվում է միայն տոներին։
Քրոնիկ պանկրեատիտի դեպքում սննդակարգի պահպանումը կօգնի խուսափել սրացումից։


