Լուրեր
«Արմենիա» ՀԲԼ լաբորատոր ախտորոշման բաժնում ներդրված է որակի կառավարման համակարգ

Ապրիլի 11-ին հանդիսավոր կերպով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից տրվեց ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 հավաստագիր:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը հիմնովին վերանորոգվել և համալրվել է ժամանակակից սարքերով:
Համաձայն ՀՀ կառավարության 2021 թ. սեպտեմբերի 2-ի 1413-Ն որոշման, լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում պետք է ներդրված լինի Որակի կառավարման համակարգ։
Համապատասխանելով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից որակի կառավարման համակարգերին և պահանջներին, անցել է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 հավաստագրում:
Վերը նշված հավաստագիրը տրված է փաստելու, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնում ներդրված է Որակի կառավարման համակարգ, համաձայն ԻՍՕ 9001 ուղեցույցի պահանջների։
Հավաստագրով հաստատված լաբորատոր ախտորոշման ծառայությունները ներառում են կլինիկական, կենսաքիմիական, շճաբանական, բջջաբանական, միկրոկենսաբանական եվ ՊՇՌ հետազոտությունները: