Լուրեր
Մարինա Խաչատրյանը մասնակցել է ԱՄՆ Իրվինի համալսարանական հիվանդանոցում անցկացվող անհատական վերապատրաստման ծրագրին
2025 թ-ի հունվարի 13-ից փետրվարի 15-ը «Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքի բժիշկ Մարինա Խաչատրյանը մասնակցել է ԱՄՆ Իրվինի համալսարանական հիվանդանոցի Էնդովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունքում անցկացվող անհատական վերապատրաստման ծրագրին:
Այս ժամանակահատվածում նա դիտել և կիրառել է նորարարական էնդովասկուլյար միջամտություններ, ներառյալ անևրիզմայի էնդովասկուլյար բուժումը, գլխուղեղի մալֆորմացիաների էնդովասկուլյար խցանումը, գլխուղեղի թաղաթնային զարկերակի էմբոլիզացիան, ուռուցքի էմբոլիզացիան և ողնաշարի էնդովասկուլյար միջամտությունները:
Բացի այդ, նա հնարավորություն է ունեցել մասնակցելու հիբրիդային նյարդավիրաբուժական վիրահատություններին՝ համագործակցելով բաց նյարդավիրաբուժության թիմի հետ:
Վերադառնալով Հայաստան՝ Մարինա Խաչատրյանը կիսվել է իմ գիտելիքով և փորձով «Արմենիա» ՀԲԿ-ի բժշկական անձնակազմի հետ։
Համատեղ գործունեության արդյունքում աշխարհի առաջադեմ փորձը կներդրվի «Արմենիա» ՀԲԿ-ի գործնական աշխատանքում՝ ավելի բարելավելով հիվանդների խնամքը, մատուցվող բժշկական ծառայությունների որակը և բուժման արդյունքները։



