Լուրեր
Մեջքի ուժեղ ցավ․ ի՞նչ անել

Մեջքի ցավի առաջացման պատճառները տարբեր են. ոչ ճիշտ կեցվածք, վնասվածք, ոչ ակտիվ ապրելակերպ, ճարպակալում և այլն:
Եթե ցավը երկարատև է և ուժեղ, պետք է անպայման դիմել բժշկի:
Ցավից ինքնուրույն ազատվելու համար անհրաժեշտ է.
- օգտագործել ցավազրկող դեղեր (իբուպրոֆեն, պարացետամոլ, անալգին և այլն), որոնք մեղմացնում են ցավը և բորբոքումը,
- դադարեցնել ֆիզիկական ակտիվությունը, որը կարող է ուժեղացնել ցավը, խուսափել ծանրություն բարձրացնելուց,
- կատարել թեթև ձգում և յոգա՝ ցավոտությունը և լարվածությունը թեթևացնելու համար,
- հերթագայությամբ /20 րոպեն մեկ/ տեղային օգտագործել տաք կամ սառը /ջեռակ կամ սառույց/, որոնք նույնպես նվազեցնում են մեջքի ցավը,
- նույն դիրքում երկար չմնալ, գտնել հարմար դիրք,
- պահպանել ճիշտ կեցվածք:
Ե՞րբ դիմել բժշկի
Մեջքի ուժեղ ցավի ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի, հատկապես եթե այն ուղեկցվում է այլ ախտանիշներով.
- թմրածություն` ոտքերում,
- ջերմության զգացողություն,
- թուլություն,
- ցավ` ոտքերում:
Անհրաժեշտ հետազոտություններից հետո բժիշկը կնշանակի համապատասխան բուժում, որը հակաբորբոքային և այլ դեղեր նշանակելուց զատ, կարող է ներառել ֆիզիոթերապիա, մերսում, մեջքի մկաններն ամրացնող վարժություններ:
Մեջքի ցավի վիճակը գնահատելու և պատճառը պարզելու համար նշանակվող հետազոտություններից է ռենտգենոգրաֆիան: Այն կարևոր տեղեկատվություն է հաղորդում ողնաշարի կառուցվածքի, կոտրվածքների, անոմալիաների վերաբերյալ, որոնք կարող են մեջքի ցավի պատճառ լինել: