Լուրեր
Ի պատասխան 2024թ. դեկտեմբերի 25-ին «Հետք» լրագրողական հետաքննությունների

2024թ. դեկտեմբերի 25-ին «Հետք» լրագրողական հետաքննությունների կայքը հրապարակել է «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառության հոդվածը, որում տեղ են գտել «Արմենիա» բժշկական կենտրոնին առնչվող, սակայն իրականությանը բացարձակ չհամապատասխանող մի քանի տեղեկություններ:
Մասնավորապես.
- Լրատվամիջոցը, հղում կատարելով ՊՎԾ նախկին աշխատակցի հաղորդած տեղեկություններին, պնդել է, որ «Արմենիա» ԲԿ-ն, հակառակ ՊՎԾ աշխատակիցների պահանջի, չի ներկայացրել աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր և իրազեկման մատյաններ:
Սույն պնդումը կեղծիք է: «Արմենիա» ԲԿ-ն, ինչպես մնացյալ ստուգումների ընթացքում, ստուգող մարմնի ներկայացուցիչներին է տրամադրել նրանց կողմից պահանջված բոլոր փաստաթղթերը: - Հոդվածագիրը, կրկին հղում անելով ՊՎԾ նախկին պաշտոնյային, պնդում է, որ «Արմենիա» ԲԿ-ն, ըստ էության օգտվել է ՊՎԾ և ԱՆ պաշտոնյաների հովանավորչությունից, ինչը ևս չի համապատասխանում իրականությանը: Այն պարզ պատճառով, որ «Արմենիա» ԲԿ-ն ոչ միայն չի ընդունել ՊՎԾ կողմից արձանագրված «խախտումները», այլև ՊՎԾ կազմած արձանագրություն/ակտը վիճարկում է դատարանում: Ինչն արդեն իսկ բացառում է հովանավորչության հանգամանքը և ինչն, ըստ էության, հաստատել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ քննվող վարույթի շրջանակներում:
- Հակառակ մեր կողմից հարգված լրատվամիջոցի պնդումների, «Արմենիա» ԲԿ-ն չի ստացել որևէ պաշտոնական հարցում վերը նշված հոդվածում քննարկող խնդիրների վերաբերյալ: «Հետք»-ն, ըստ էության, չի փորձել ստանալ «Արմենիա» ԲԿ-ի պարզաբանումը, մեկնաբանությունը կամ դիրքորոշումն այս հարցում:
04.01.2025