«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Խոլեսթերինի դերն ու նշանակությունն օրգանիզմում

Խոլեսթերինի դերն ու նշանակությունն օրգանիզմում

Ժամանակակից ախտորոշիչ ծառայության հիմնարար մասն է կազմում լաբորատոր հետազոտությունը, որի դերն ու նշանակությունը, մանավանդ վերջին տարիներին, կտրուկ աճել է: Այդ ծառայության մասն է կազմում կենսաքիմիան:


Դեռ շատ տարիներ առաջ ֆիզիոլոգ Ռ. Վիխրովն ասել է, որ կեսնաքիմիան բժշկության հիմքերի հիմքն է: Կենսաքիմիայի կարևորագույն դերն օրգանիզմում իրականացվող փոխանակություններն են.

 

  1. սպիտակուցային փոխանակություն,
  2. ածխաջրատների փոխանակություն,
  3. Ճարպային կամ լիպիդային փոխանակություն,
  4.  պիգմենտային փոխանակություն,
  5.  միկրո- և մակրոէլեմենտների փոխանակություն,
  6.  արյան հեմոստազ (մակարդելիություն) և այլն:

 


Լուսաբանենք վերջին տարիներին «աղմուկ բարձրացրած» խոլեսթերինը` իր բաղադրիչներով, «լավ» և «վատ» խոլեսթերիններով (լատինատառ` HDL և LDL):


Սիրտ-անոթային հիվանդությունները դարձել են 21-րդ դարի «արհավիրքը», որի հիմնական պատճառը սկլերոզի ենթարկված անոթն է, մասնավորապես, այդ անոթների պատերին նստած «վատ» խոլեսթերինը:


Ախտաբանական խոլեսթերինը և նրա հետևանքները թողնենք կլինիցիստներին, իսկ մենք պարզաբանենք, թե բնությունը, որը մեր օրգանիզմում ամեն ինչ ստեղծել է բարձրագույն մաթեմաթիկական ճշգրտությամբ, ինչո՞ւ է այդքան կարևորել խոլեսթերինը.

 

  1.  խոլեսթերինը ամենակարևոր բաղադրիչն է` մարդու ուղեղի բջիջների 60%-ը,
  2. այն պաշտպանում և զարգացնում է նյարդային բջիջները,
  3.  ապահովում է նյարդային համակարգի և օրգանիզմի կապը,
  4.  համարվում է բջջաթաղանթի առաջին կառուցող շինանյութը և պաշտպանը,
  5.  համարվումէ տցամարդկանց և կանանց հորմոնների սինթեզման նախաօղակը,
  6. ամենակարևոր հակաօքսիդանտներից` վիտամին D-ն, առանց խոլեսթերինի պարզապես չի կարող սինթեզվել,
  7. երջանկության հորմոնին` սերոտոնինին, նույնպես հարկավոր է խոլեսթերին:


Ներքոնշյալ նյութերի ստեղծման կամ սինթեզման համար նույնպես անհրաժեշտ է «լավ» և «վատ» խոլեսթերին.

 

  • լեղապիգմենտներ,
  • լեղաթթուներ,
  • ճարպաթթուներ,
  • անփոխարինելի ամինաթթուներ,
  • մանրէներ,
  • ֆերմենտներ:

Խոլեսթերինի նորման համարվում է մինչև 5.2 մմ/լ-ը, HDL-ի նորման 1.2-ից բարձր է, LDL-ի նորման 4.4-ից ցածր է:


Այդ բալանսը պահելու համար առաջին պայմանը  շարժումն է, պարզ և բարդ շաքարներից և ռ աֆինացված «սննդամթերքից» հրաժարվելը:

24.12.2024