Լուրեր
Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ փոխարինում է վնասված բնական հոդին:
Ո՞ր դեպքերում է կիրառվում արհեստական հոդը:
Օգտագործվում է հոդերի մաշվածության, վնասվածքների ժամանակ, երբ շարժունակության խանգարումից զատ` առկա է նաև ուժեղ ցավ:
Էնդոպրոթեզների ի՞նչ տեսակներ կան:
Էնդոպրոթեզների տեսակները շատ են՝ տարբեր երկրների արտադրության /եվրոպական, իսպանական, կորեական, չինական, հնդկական/, տարբեր գնային առաջարկներով:
Ի՞նչ էնթոպրոտեզներ են առաջարկվում բուժառուին ներկայում:
Մեր կենտրոնում հիմնականում օգտագործվում են արդեն կիրառված և արդյունավետությամբ իրենց արդարացրած արհեստական հոդերը: Բուժառուին առաջարկվում են տարբեր տեսակներ, տարբեր գնային տարբերակներ, բացատրվում են դրանց տարբերությունները և համատեղ որոշում կայացնում:
Էնդոպրոթեզներ ստանալու համար ի՞նչ նյութեր են օգտագործվում:
Արհեստական հոդը կազմված է համակցված նյութերից՝ հիմնականում մետաղ և պլաստիկ, որը շուտ է մաշվում: Այժմ կան ավելի որակյալ պրոթեզներ՝ կերամիկա-կերամիկա կամ մետաղ-մետաղ, որոնք ավելի երկարակյաց են: Վերջիններս հիմնականում կիրառվում են երիտասարդների էնդոպրոթեզավորման ժամանակ:
Որքա՞ն ժամանակ է ծառայում էնդոպրոթեզը:
Եթե հոդն օգտագործվում է խնայողաբար, այն կարող է երկար ծառայել: Սակայն վարակների, ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում /ծանրություն բարձրացնել, ակտիվ, ուժային աշխատանք կատարել, բարձրությունից ցատկել, ընկնել / այդ ժամկետը կրճատվում է: Միջին տևողությունը 15-20 տարի է: Դա է պատճառը, որ էնդոպրոթեզավորման ոսկե տարիքը համարվում է 60-65 տարեկանը:
Որքանո՞վ են նրանք մատչելի բուժառուին, գործո՞ւմ է պետպատվեր:
Վիրահատությունների վճարը երկու մասից է բաղկացած՝ բուն պրոթեզի վճարը, որը բուժառուն է ձեռք բերում և ներհիվանդանոցային վճարումներ: Եթե բուժառուն չունի արտոնություններ՝ հաշմանդամության նպաստ, սոցպահովագրություն և այլն, վճարում է ամբողջ գումարը:
Մեզ կենտրոնում, ի տարբերություն այլ կլինիկաների, վճարովի ծառայության դեպքում հետազոտությունների գումարը ներառվում է ընդհանուր գումարի մեջ: