«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Միզուղիների և երիկամների հիվանդություններ

Միզուղիների և երիկամների հիվանդություններ

Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է երիկամներում արտադրված մեզի դուրս բերումը դեպի միզապարկ, միզապարկի դերը մեզը կուտակել և դուրս բերել օրգանիզմից միզուկի օգնությամբ։ Վերոնշյալ օրգանները փոխկապակցված են և մեկ օրգանի ախտահարումը կարող է առաջացնել մյուս օրգանների ախտահարում և գործունեության խափանում։ Դրանք  կարող են տարբերվել զարգացման մեխանիզմներով և հետևանքներով:

Նեֆրոլոգները զբաղվում են երիկամների գրեթե բոլոր ոչ վիրահատական բուժում պահանջող խնդիրներով, իսկ ուրոլոգները ամբողջ միզային համակարգի և տղամարդու սեռական համակարգի վիրահատական և ոչ վիրահատական բուժում պահանջող ախտահարումներով։ 

Մեջքի ցավը, միզարձակման ցավոտությունը, մեզում արյան առկայությունը հաճախ խոսում են միզաքարային հիվանդության կամ երիկամների բորբոքային խնդիրների մասին: Այս դեպքերում անհրաժեշտ է դիմել ուրոլոգի: Երիկամների համակարգային ախտահարման ժամանակ ցավը հաճախ բացակայում է. ինչպես նեֆրոլոգներն են ասում՝ երիկամը «լուռ» օրգան է: Դա է պատճառը, որ բուժառուները բժշկի կամ կլինիկա դիմում են լուրջ ախտահարումով, անգամ երիկամային անբավարարության շրջանում, երբ անհրաժեշտ է դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում:

Երիկամային հիվանդությունները խնդիրներ են առաջացնում բոլոր օրգան-համակարգերում, ուստի հարկ է լինում այլ մասնագետների խորհրդատվություններ ևս անցնել:

Ախտորոշումը

Միզային համակարգում առկա պաթոլոգիաների հայտնաբերման համար կարևոր դեր ունեն թե լաբորատոր թե գործիքային հետազոտությունները։

Հաճախ օգտագործվող հետազոտությունների թվին են պատկանում

  • Մեզի և արյան ընդհանուր քննությունը
  • Որովայնի և փոքր կոնքի ՈՒՁՀ քննությունը       


Մեզի մեջ կարևոր ցուցանիշներից է՝ սպիտակուցի առկայության հայտնաբերումը, իսկ արյան մեջ՝ կրեատինինի և միզանյութի: Կարևոր են նաև արյան մեջ էլեկտրոլիտային (կալիում, նատրիում) ցուցանիշները:

Շեղումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի հետագա հետազոտությունների և բուժումների համար։  

Բուժման ընթացքում անհրաժեշտ է կանոնավոր վերահսկել այդ ցուցանիշները, օրինակ, սրտի հետ կապված խնդիրների, արյան բարձր ճնշման ժամանակ, առիթմիաների դեպքում դեղեր և միզամուղներ ընդունելիս:

Որովայնի և կոնքի խոռոչի ՈՒՁՀ -ն 35 տարեկանից հետո ցանկալի է իրականացնել նվազագույնը 2 տարին մեկ անգամ: Երիկամների ՈՒՁՀ-ն համարվում է սքրինինգային հետազոտություն, որը նպաստում է քարերը, գոյացությունները, երիկամներում հիդրոնեֆրոտիկ փոփոխությունները հայտնաբերելուն:

Տղամարդկանց խորհուրդ է տրվում հետևել շագանակագեղձի վիճակին և 40 տարեկանից հետո 2 տարին մեկ կատարել ՈՒՁՀ, ըստ ցուցման՝ PSA (ПСА) օնկոմարկերների հայտնաբերման համար արյան հետազոտություն` շագանակագեղձի նորագոյացությունը ժամանակին հայտնաբերելու համար: Իսկ 45 տարեկանից բարձր տղամարդկանց տարին 1 անգամ պարտադիր կերպով անցնել ՈՒՁՀ  և  PSA, պաթոլոգիաների վաղ հայտնաբերման նպատակով։ Իսկ այն տղամարդիկ ովքեր ունեն միզարձակման խանգարում անցնեն նաև ուրոֆլոումետրիա։

25.09.2024