Լուրեր
Զստային գիգանտ անևրիզմայի օբլիտերացիա
Օրերս Արմենիա ՀԲԿ էնդովասկուլյար-անոթային վիրաբույժների թիմը ռուսաստանաբնակ մեր հայրենակից բ․գ․դ, պրոֆեսոր Սիմոն Պապոյանի հետ միասին իրականացրեց բարդագույն և իր տեսակի մեջ եզակի վիրահատություն։
Հիվանդի մոտ հրազենային վիրավորումից հետո կոնքի խոռոչում առաջացել էր զստային զարկերակի պատռում և կեղծ գիգանտ անևրիզմայի ձևավորում, որը վտանգում էր երիտասարդ հիվանդի կյանքը ։
Վիրահատությունը իրականացվեց հիբրիդային եղանակով և հնարավորություն եղավ ոչ միայն փրկել հիվանդի կյանքը, այլ նաև պահպանել նրա աշխատունակությունը։
14.06.2024