«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Նորագույն սարքավորում Արմենիա ՀԲԿ-ում

Նորագույն սարքավորում Արմենիա ՀԲԿ-ում

Պացիենտների տվյալների արագ մշակումից մինչև գերազանց պատկերավորում. այս ամենը հնարավոր է Aquilion Prime SP համակարգի միջոցով։ Այն առանձնանում է պատկերավորման բարձր որակով՝ յուրաքանչյուր պացիենտի համար ապահովելով ճառագայթման ճիշտ չափաբաժին։


Համակարգում ներդրված ծրագրերը թույլ են տալիս ավտոմատացնել դժվար հետազոտությունները, իսկ AiCE խորը ուսուցման տեխնոլոգիան նվազեցնում է աղմուկը, ապահովում բնական պատկերավորում և բարձր կոնտրաստային թողունակություն՝ նպաստելով ճշգրիտ կլինիկական արդյունքների արագ ստացմանը։


Համակարգը համապատասխանում է տարբեր մարմնակառուցվածք և քաշ ունեցող պացիենտներին։


Այն ապահովում է մի քանի անատոմիական շրջանների պատկերավորում՝ մեկ անգամ շնչառությունը պահելու և կոնտրաստային նյութի մեկ ներարկման միջոցով։


Aquilion Prime SP համակարգը 0,35 վայրկյան տևողությամբ սկանավորման ընթացքում գեներացնում է 160 շերտ մեկ պտույտով՝ ինչը կրճատում է հետազոտությունների իրականացման ժամանակը և բարձրացնում պատկերավորման որակը։ Այս առանձնահատկությունը համակարգը դարձնում է օգտակար նույնիսկ արտակարգ իրավիճակների դեպքում:

 




11.03.2024