«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Նոր էնդոսկոպիկ համակարգ Արմենիա ՀԲԿ-ում

Նոր էնդոսկոպիկ համակարգ Արմենիա ՀԲԿ-ում

Արմենիա ՀԲԿ-ում վերջերս տեղադրվել է գերմանական արտադրության նորագույն R. Wolf RIWOspine նյարդավիրահատական էնդոսկոպիկ համակարգը, որը հնարավորություն է տալիս շատ փոքր կտրվածքով, ճշգրիտ և նուրբ հյուսվածքները պահպանող ռադիոհաճախականության աբլյացիայի կիրառմամբ, կատարել ողնաշարի տարբեր տիպի ճողվածքների, ողնուղեղի և գլխուղեղի նյարդավիրահատական նվազագույն ինվազիվ միջամտություններ։

 

Սարքի շնորհիվ նվազագույնի են հասնումհնարավոր բարդությունները, իսկ հիվանդի համար հետվիրահատական շրջանը դառնում է դյուրին։

 

Համակարգը սահմանում է ողնաշարի ամբողջական էնդոսկոպիկ վիրաբուժության պատկերավորման նոր որակ: Նոր սերնդի տեսախցիկի և այլ համակարգերի շնորհիվ շատ փոքր և նուրբ կառուցվածքները հնարավոր է հստակորեն ճանաչել և տարբերակել, ինչը հեշտացնում է նաև բուժանձնակազմի աշխատանքը:

30.01.2024