«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական դեպք․ բացառիկ վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում

Կլինիկական դեպք․ բացառիկ վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքում

Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում:

Որովայնի համակարգչայի տոմոգրաֆիայի (ՀՏ) ժամանակ հայտնաբերվել էր լյարդի բազմօջախային հիպովասկուլյար կիստոզ ախտահարում, չէր բացառվում բորբոքային բնույթը: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքում ստացվել էր լյարդի 4-5-6-7-8-րդ սեգմենտների մուլտիֆոկալ փոփոխությունների պատկեր, հավանական էր մակաբուծային ախտահարումը: Սոնոգրաֆիկ հետազոտությունից (սոնոգրաֆիստ Թամարա Հարությունյան) հետո ախտորոշվեց լյարդի ալվեոկոկոզ:

 

Հիվանդին առաջարկվեց վիրահատական բուժում:

 

Ներվիրահատական լյարդը մոբիլիզացնելու ընթացքում ենթաստոծանիական տարածությունից արտահոսվեց սպիտակ թարախային անհոտ արտադրություն, դետրիտային մասսաներ, լյարդի աջ բլթի ամբողջ հաստությամբ առկա էր բազմահանգուցավոր գոյացություններ՝ սպիտակավուն գունավորմամբ, պինդ կոնսիստենցիայի, որոնք առաջացրել էին կոնգլոմերատ, լյարդի աջ բլթի ամբողջ մակերեսով առանձին դասավորությամբ կային բազմաթիվ նմանատիպ գոյացություններ՝ ամենամեծը մոտավորապես 2 սմ տրամաչափի: Հաշվի առնելով լյարդի ամբողջ աջ բլթի գործընթացի մեջ ընդգրկված լինելը կատարվեց աջակողմյան հեմիհեպատէկտոմիա (լյարդի աջ բլթի հեռացում):

Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական 15-րդ օրը բավարար վիճակում:

Վիրահատությունն իրականացրել են․ վիրահատող՝ Արմինա Ռ․ Նալբանդյան, օգնական՝ Սարգիս Մ․ Գևորգյան, կլինիկական օրդինատոր Արա Ա․ Գևորգյան, անեսթեզիոլոգ՝ Տատյանա Զագինայլո:

Ներկայացված կլինիկական դեպքը յուրահատուկ է նաև նրանով , որ ալվեոկոկային ախտահարումը ընդգրկել էր լյարդի ամբողջ աջ բիլթը և մասնակի թարախակալված էր:

17.11.2023