«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։


Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են, որոնք հարուցվում են մակաբույծ որդերով:


Գոյություն ունեն մարդու ավելի քան 150 տեսակի հելմինթներ:Դրանք հիմնականում տարածված են մեղմ և արևադարձային կլիմա ունեցող երկրներում: Հիվանդացությունը կախված է կլիմայից, սանիտարահիգիենիկ, սոցիալ-տնտեսական պայմաններից:


Ո՞ր տեսակներն են տարածված մեր երկրում։


Հայաստանում առավել հաճախ հանդիպող հելմինթներից են՝ ասկարիդոզը, էնտերոբիոզը (սրատուտ), տրիխոցեֆալյոզը, հիմենոլեպիդոզը, էխինոկոկը և այլն: Ընդ որում, օրգանիզմում կարող են մակաբուծել միաժամանակ մի քանի տեսակի հելմինթներ:
Հելմինթոզները զգալիորեն տարածված են մանկական տարիքում․ ռավել խոցելի են համարվում 7-12 տարեկանները:


Ինչպե՞ս է փոխանցվում վարակը։


Վարակի փոխանցման հիմնական մեխանիզմը բերանայինն է, ավելի հազվադեպ վարակը փոխանցվում է շփման կամ հոդվածոտանու խայթոցի միջոցով: Բերանային մեխանիզմի համար փոխանցման գործոն կարող են լիմել սնունդը, ջուրը, արտաքին միջավայրի առարկաները, կեղտոտ ձեռքերը և այլն:


Մարդը կարող է լինել ինչպես միջանկյալ տեր, այնպես էլ՝ վերջնական: Հպավարանցիկ հելմինթոզների (էնտերոբիոզ, հիմենոլեպիդոզ) հարուցիչները միջանկյալ տեր չունեն: Դրանք հիվանդից առողջին կարող են փոխանցվել անմիջական շփմամբ կամ արտաքին միջավայրով:


Ի՞նչ ազդեցություն ունենում հելմինթներն օրգանիզմի վրա։


Օրգանիզմի վրա հելմինթների ազդեցության հիմնական գործոններն են՝ օրգանների և հյուսվածքների մեխանիկական վնասումը, սենսիբիլիզացնող ազդեցությունը:


Հելմինթոզները հիմնականում քրոնիկ ընթացք ունեն:


Հելմիթոզների ախտորոշման ի՞նչ մեթոդներ կան։


Ախտորոշվում են կլինիկո-համաճարակաբանական, առանձին դեպքերում՝ էնդոսկոպիկ, ռենտգեն հետազոտությունների և գլխավորապես՝ լաբորատոր տվյալների հիման վրա:


Բուժումը և կանխարգելումը։


Շատ կարևոր է ճիշտ կազմակերպված հելմինթազերծումը, որը բուժական -կանխարգելիչ միջոցառումների համախումբ է՝ ուղղված հիվանդների օրգանիզմից հելմինթների հեռացմանը և շրջակա միջավայրում հելմինթոզների հարուցիչների (ձվիկներ, թրթուրներ) տարածման կանխարգելմանը:


Առկա է հելմինթազերծման երկու մոտեցում.


Առաջին․ անհատական՝ բուժական կանխարգելիչ ընթացակարգ, որի ժամանակ կիրառվում են հակահելմիթային դեղեր:
Երկրորդ․  զանգվածային հելմինթազերծում՝ հանրային առողջության բուժական-կանխարգելիչ միջոցառումներ՝ հելմինթների դեմ պայքարի նպատակով:

08.07.2023