«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ

Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։


ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է, օրինակ՝ կաթվածներ, հեմատոմաներ, տարբեր գոյացություններ:


Գլխի ՄՌՏ-ի ընթացքում ի՞նչ ռեժիմներ կարող են ավելացվել։


Հիպոֆիզի հետազոտության դեպքում բժիշկի կողմից նախապես անպայման նշվում է այդ մասին, որպեսզի ավելացվի հատուկ ռեժիմ՝ հիպոֆիզը նկարելու համար:


Այս դեպքում կոնտրաստանյութը դինամիկ հետազոտությամբ է ներարկվում՝ շատ արագ, հասկանալու համար, թե հիպոֆիզն ինչպե՞ս է այն կուտակում: Ըստ կուտակման ձևի տարբերակվում է առկա գոյացությունը:


Կան առանձին ծրագրեր էպիլեպսիայի համար:


Ի՞նչ այլ դեպքերում է կոնտրաստ ներարկման անհրաժեշտություն լինում։


Կոնտրաստանյութը ներարկվում է որևէ գոյացություն հայտնաբերելիս:


Գոյություն ունի առանձին ծրագիր ցրված սկլերոզ հիվանդության համար, որը մեզ մոտ բավականին արդիական թեմա է:

 

Հետազոտությունը պարտադիր կատարվում է կոնտրաստանյութի ներարկումով:  


Անհրաժե՞շտ է նախապատրաստում գլխի ՄՌՏ-ի դեպքում։


Գլխի ՄՌՏ հետազոտության համար նախապատրաստման անհրաժեշտություն չկա:


Որքա՞ն է տևում գլխի ՄՌՏ հետազոտությունը։


Գլխի ստանդարտ հետազոտությունը կատարվում է 15-20 րոպեում, եթե այն իրականացվում է առանց կոնտրաստանյութի ներարկման, կամ առանց հավելյալ ռեժիմների:


Ի՞նչ այլ հետազոտություններ են նախորդում կամ հաջորդում գլխի հետ կապված խնդիրների դեպքում։


Ճառագայթային ախտորոշումն ընդհանուր է, ՄՌՏ հետազոտությանը կարող է նախորդել կամ հաջորդել ՀՏ հետազոտությանը՝ ըստ բժշկի ցուցման:

18.07.2023