«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Իսրայելի բժիշկների խումբը «Արմենիա» ՀԲԿ-ում

Իսրայելի բժիշկների խումբը «Արմենիա» ՀԲԿ-ում

Արցախի մեր հայրենակիցների մասսայական բռնի տեղահանումից և Ստեփանակերտում բենզալցակայնի պայթյունից հետո «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել տարբեր առողջական խնդիրներով, այրվածքային խորը վերքերով 74 պացիենտ: Ներկայում հիվանդանոցում շարունակում են բուժվել տարբեր աստիճանի այրվածքներով 54 հիվանդ, որոնցից 23 -ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում են՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Կատարվել և կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջոցառումները:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ և Իսրայելի առողջապահության նախարարության հետ համատեղ համաձայնությամբ, Հայաստան են ժամանել բժիշկների երկու խումբ՝ Երուսաղեմի Շեարի Զեդեկ հիվանդանոցից են և Սորոկա բժշկական կենտրոնից։


Ներկա պահին «Արմենիա» ՀԲԿ-ում աշխատում է հրավիրված 6 մասնագետ (վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ցավի մասնագետներ):
առաքելության ղեկավարն է Շերի Զեդեկ հիվանդանոցի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Օֆեր Մերին։ Խումբն իր հետ բերել է նաև մեծ քանակությամբ բուժպարագաներ, ժամանակակից գործիքներ և բժշկական օգնության այլ միջոցներ:


Իսրայելից ժամանած մասնագետներն անմիջապես աշխատանքի են անցել, և հենց ժամանման առաջին օրից այրվածքներով հիվանդների մոտ վիրահատություններ են իրականացնել:


Վիրահատություններին մասնակցում է նաև «Արմենիայի» ՀԲԿ միկրովիրաբույժների և պլաստիկ վիրաբույժների թիմը:

 

Իսրայելի բժիշկների խումբը «Արմենիա» ՀԲԿ-ում


Հայաստան ժամանած բժիշկների խումբն իր առաքելությունը կշարունակի 7 օր՝ մշտապես գտնվելով հիվանդների կողքին: Մեր հիվանդների համար դա առաջնակարգ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն է, իսկ  «Արմենիա» ՀԲԿ բժիշկների համար՝ փորձի փոխանակում:


Մինչև Իսրայելի մասնագետների ժամանումը տեղի բուժանձնակազմի կողմից արդեն բավականին մեծ աշխատանք էր կատարվել։ Մինչև Հայաստան ժամանելը բժիշկները կապի մեջ են եղել տեղի մասնագետների հետ, էլեկտրոնային կապով ուղարկված հիվանդների նկարների օգնությամբ տեղեկացել առկա վնասվածքների և այրվածքների մասին:


«Եթե Իսրայելի մեր գործընկերները չգային, հիվանդների վիճակն, ընդհանուր առմամբ, չէր տուժելու։ Մենք մեր աշխատանքը լիովին կատարել և կատարում ենք՝ հիվանդանոցն իր միջոցներով հիվանդներին լիարժեք ապահովել է դեղորայքով, վիրակապական, վիրահատական  նյութերով, իսկ հիվանդները մշտապես գտնվում են բուժանձնակազմի  ուշադրության և հոգածության ներքո:

 

Պարզապես, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լրացուցիչ խթան է, և, ամեն դեպքում, միշտ առկա են նոր մոտեցումներ», -ասաց ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Աշոտ Կուրղինյանը։  


Հիվանդանոցի տնօրինությունը և բժիշկներն իրենց շնորհակալությունն են հայտնում Իսրայելից ժամանած բժիշկների խմբին՝ նրանց կողմից իրականացվող մեծ աշխատանքի համար:

 

Իսրայելի բժիշկների խումբը «Արմենիա» ՀԲԿ-ում

 

06.10.2023