«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Հոդերի ՄՌՏ և ՈՒՁՀ․ հարցազրույց ճառագայթաբան Էլլա Զուրաբյանի հետ

Հոդերի ՄՌՏ և ՈՒՁՀ․ հարցազրույց ճառագայթաբան Էլլա Զուրաբյանի հետ

Մագնիսառեզոնանսային  /ՄՌՏ/  և  ուլտրաձայնային հետազոտությունների /ՈՒՁՀ/ դերը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ։


Գործիքային ախտորոշման ժամանակակից մեթոդները տարբերվում են բարձր տեղեկատվությամբ, անվտանգությամբ և ոչ ինվազիվությամբ։ Սակայն յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, ցուցումներն ու հակացուցումները:


Լիարժեք և առավելագույն տեղեկատվություն ստանալու համար շատ հաճախ անհրաժեշտ է մեկ հետազոտությունը լրացնել մեկ այլ հետազոտությամբ, օրինակ, հոդերի ՈՒՁՀ-ն՝ հոդերի և փափուկ հյուսվածքների ՄՌՏ-ով:


Որո՞նք են ՄՌՏ-ի առավելությունները։


Հոդերի ցանկացած ախտաբանություն առավել տեսանելի է ՄՌՏ-ի օգնությամբ, և այդ հարցում իր ախտորոշման արժեքով այն գերազանցում է ՈՒՁՀ-ին: Սակայն առաջնային ախտորոշումը, որպես սքրինինգ, կատարվում է ուլտրաձայնային հետազոտությամբ, և միայն անհրաժեշտության դեպքում հիվանդն ուղղորդվում է ՄՌՏ հետազոտության:


Հոդային խնդիրների ախտորոշման ժամանակ ի՞նչ  հնարավորություններ ունի ՈՒՁՀ-ն։


Հոդերի ՄՌՏ և ՈՒՁՀՀոդերի և փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ-ն առանց հակացուցումների, անվնաս, որոշ դեպքերում չափազանց տեղեկատվական հետազոտություն է, որի ժամանակ հետազոտվում են հոդը և շրջակա հյուսվածքները՝ շարժման մեջ; Անհրաժեշտության դեպքում /ելնելով հիվանդի ծանր վիճակից/  հետազոտությունն իրականացվում է նաև տեղում, որը կարճատև է /10-15 րոպե/ և մատչելի:


Հոդային հիվանդությունների ժամանակ բուժառուն հիմնականում գանգատվում է ցավերից և շարժումների սահմանափակումից, որոնք կարող են առաջանալ ախտաբանական տարբեր պատճառներից:

 

ՈՒՁՀ-ն թույլ է տալիսախտորոշել բորբոքային բնույթի հիվանդությունները, գնահատել բուժման արդյունքները, բուժումից հետո դինամիկայում հսկել վերականգնման ընթացքը։ Որոշ  դեպքերում ՈՒՁՀ միջոցով հնարավոր է ախտորոշել նաև մարմնի մակերեսային վնասվածքները և գոյացությունները:


Ո՞ր խնդիրների դեպքում է առաջին հերթին նախընտրելի ՄՌՏ հետազոտությունը։


ՄՌՏ-ն ախտորոշում և լիարժեք գնահատում է հոդային սկավառակների /մենիսկների/, խաչաձև կապանների հետվնասվածքային ախտաբանությունները, հոդերի ուռուցքային փոփոխությունները, որոշ ոսկրային ախտաբանություններ:


Որո՞նք են ՈՒՁ  և ՄՌՏ հետազոտությունների ախտորոշիչ  մեխանիզմները։


ՈւՁ հետազոտության ընթացքում ուլտրաձայնային ալիքները որոշ անկյան տակ ուղղվում են դեպի այս կամ այն հյուսվածք, արձագանքում, անդրադարձվում և հետ են վերադառնում՝ սարքի էկրանին ստեղծելով համապատասխան պատկեր:


Տարբեր հյուսվածքներ ունեն տարբեր արտացոլման հնարավորություն։ Ոսկրային հյուսվածքը ցրում է ուլտրաձայնը և դժվարացնում տեսանելիությունը` սահմանափակելով մեթոդի  ախտորոշիչ արժեքը։

 

Մագիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի հիմնական բաղկացուցիչն է գերհաղորդիչ մագնիսը, ուղարկող ռադիոհաճախային փոխարկիչը /կոճը/, գրանցող համակարգչային տեխնիկան: ՄՌՏ-ի հիմքում միջուկամագնիսային ռեզոնանսի գործոնն է, որն ապահովում է ջրածնի պրոտոններից կոճերի միջոցով ազդանշանի ստացումը և գրանցումը:


Ճիշտ ժամանակին կատարված հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունները՝ զարգացման վաղ փուլում:

 

Հոդերի ՄՌՏ և ՈՒՁՀ Հոդերի ՄՌՏ և ՈՒՁՀ

04.07.2023