Լուրեր
Մենք կանգնած ենք մեր պացիենտների կողքին
Վաղ առավոտից «Արմենիա» ՀԲԿ ախտորոշիչ կենտրոնի աշխատակիցներն արյան փոխներարկման ծառայությունում էին՝ արյուն էին հանձնում։
«Արմենիա» ՀԲԿ ծանր վիճակում գտնվող հիվանդներ հաճախ են ընդունվում, արյան փոխաներարկաման կարիք կարող է առաջանալ ցանկացած վիրահատության ժամանակ, և նման դեպքերի միշտ պետք է պատրաստ լինել՝ արյան պաշարներ ունենալ:
Արյան պաշարների համալրման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև մեր աշխատակիցները։
Դոնորությունը կարևոր է, որի կարիքը միշտ կա մեր երկրում։
Սիրելի հետևորդներ, Դուք ևս կարող եք դառնալ արյան դոնոր և փրկել շատերի կյանքը։
Արյունատվությունը կատարվում է և՛ կամավոր, և՛ վճարովի հիմունքներով՝ փոխհատուցվում է 15 000 ՀՀ դրամով:
Արյան դոնոր կարող են լինել.
- 18-60 տարեկան ցանկացած առողջ մարդ,
- կանայք. քաշը` 54 կգ և ավելի,
- տղամարդիկ. քաշը` 64 կգ և ավելի:
Ստորև կարող եք ծանոթանալ մանրամասներին․ http://www.armeniamedicalcenter.am/arm/news.more/387
Ցակնացողները կարող են մոտենալ «Արմենիա» ՀԲԿ, 1-ին հարկ, ախտորոշիչ ծառայության արյան փոխներարկման բաժին (երկ.-ուրբ.՝ 09:00-ից մինչև 15:00):
- Անձնագրի առկայությունը պարտադիր է: