«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից են:

 

Ի՞նչ պատճառներով են առաջանում կոկորդի հիվանդությունները
Կոկորդի հիվանդություններն առաջանում են ձայնի չարաշահումից՝ հիմնականում ձայնի հետ կապված մասնագիտություն ունեցող անհատների մոտ, օդի ախտոտվածությունից, վնասակար սովորությունների ազդեցություններից՝ ծխել և այլն:

 

Ինչպե՞ս են դասակարգվում կոկորդի նորագոյացությունները
Կոկորդի նորագոյացությունները միմյանցից տարբերվում են հյուսվածքաբանորեն, չափերով, ըստ տեղակայման:

 

Ախտանշանները
Կոկորդի խնդիրների ժամանակ առաջանում են տարբեր գանգատներ կոկորդում՝ թեթև անհանգստությունից մինչև ձայնի կոպիտ խանգարումներ, դժվարաշնչություն:

 

Պետք է զգոն լինել և առաջին իսկ գանգատի դեպքում դիմել բժշկի օգնությանը:

 

Կոկորդի հիվանդությունների ախտորոշման մեթոդները
Կատարվում է կոկորդի էնդոսկոպիա, լարինգոսկոպիա:

 

Կոկորդի խնդիրները ժամանակին հայտնաբերելու համար անհրաժեշտ է պլանային կարգով պարբերաբար կատարել կոկորդի էնդոսկոպիկ հետազոտություն, որի միջոցով հնարավոր է զննել մակկոկորդը, ձայնալարերը և հարակից հյուսվածքները, նկատել փոփոխություններ, որոնք հայելու միջոցով կատարվող անուղղակի լարինգոսկոպիայի ժամանակ անտեսանելի են:

 

Կոկորդի բոլոր հիվանդությունները վաղ ախտորոշման դեպքում արդունավետ բուժվում են:

 

Կոկորդի հիվանդությունների վիրահատական բուժումը
Էնդոլարինգեալ վիրաբուժության նպատակը կոկորդի նորագոյացությունների հեռացումն է՝ օրգանը պահպանելով: Էնդոլարինգեալ վիրահատությունները փոքրածավալ վիրահատություններ են, որոնք կատարվում են լարինգոսկոպի միջոցով, մանրադիտակի օգնությամբ, տեսողական հսկողության տակ:

 

Միջամտությունը կատարվում է էնդոտրախեալ անզգայացմամբ, այսինքն շնչափողը փակվում է խողովակի միջոցով, իսկ թոքերի արհեստական շնչառությունն ապահովվում է հատուկ գործիքներով:

 

Այս միջամտությունից հետո վիրահատվածը մեկ-երկու օր կարիք ունի քիթ-կոկորդ–ականջաբանի հսկողության:

 

Բոլոր էնդոսկոպիկ վիրահատությունների առավելությունն է կարճատև վերականգնողական շրջանը:

28.12.2022