Լուրեր
Էնդոսկոպիկ ծառայությունը համալրվել է OLYMPUS CLV-190 վերջին սերնդի համակարգով

Արմենիա ՀԲԿ Էնդոսկոպիկ ծառայությունը համալրվել է OLYMPUS CLV-190 վերջին սերնդի համակարգով, որը թույլ է տալիս մանրակրկիտ հետազոտել ստամոքս-աղիքային տրակտը, հստակ տեսնել պատկերը, հայտնաբերել բոլոր տեսակի բորոքային պրոցեսները (գաստրիտ, էրոզիա, խոց…)։
Համակարգը ունի NBI ծրագիր, որը թույլ է տալիս հայտնաբերել վաղաժամ առաջացած ուռուցքածին օջախները, որոնք ճիշտ ժամանակին հայտնաբերելու դեպքում հնարավոր է խուսափել բարդություններից:
Նաև կատարվում է Հելիկոբակտերի թեստ։
Հետազոտությունը իրականացվում է և' տեղային, և' ընդհանուր անզգայացմամբ:
23.09.2022