«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա. Նարեկ Մինասյան

Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա. Նարեկ Մինասյան

Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան (Hallux Valgus. ոտնաթաթի ոսկրիկ) կապված է մեծ մատի թեքման հետ` դեպի ճկույթը: Հիվանդությունը զարգանալու դեպքում մեծ մատի հիմքի մոտ ձևավորվում է գերաճ՝ ոսկրային հյուսվածքի առաջացման և առաջին նախագարշապարային ոսկրի արտացցման հետևանքով: Առաջին մատի շեղման հետևանքով 2-րդ և 3-րդ մատների մուրճիկանման ոսկրերը ենթարկվում են դեֆորմացիայի:

 

Սկզբնական շրջնում անհանգստացնում է կոսմետիկ դեֆեկտը, հետո սկսվում է ցավ, ոտնաթաթի շարժողական ֆունկցիայի խանգարում, որն իր հերթին առաջ է բերում այլ օրթոպեդիկ խնդիրներ:



Հիմնական ախտանիշներն են.

 

  • ցավ` առաջին մատի շրջանում,
  • ոտնաթաթի մատների դեֆորմացիա,
  • կոշիկի ընտրության դժվարացում,
  • քայլելիս` հոգնածության և անհարմարավետության զգացում,
  • առաջին մատի հիմքի շրջանում այտուց և կարմրածություն, մեծացած «ոսկրիկ»:


Halluх valgus-ի զարգացման պատճառները

 

  • գենետիկ նախատրամադրվածությունը,
  • անհարմար կոշիկ կրելը,
  • ավելորդ քաշը,
  • հորմոնալ խանգարումները
  • կապանային համակարգի թուլությունը և այլն:

 

Բուժումը

 

1. Ոչ վիրահատական բուժումը կիրառվում է հիվանդության սզբնական փուլերում` նպատակ ունենալով դանդաղեցնել դեֆորմացիայի զարգացումը և նվազեցնել ցավերը:

 

Այն ներառում է.


  • հարմար կոշիկների և օրթոպեդիկ ճիշտ պարագաների օգտագործումը,
  • ֆիզիոթերապիան,
  • հակաբորբոքային թերապիա:


2. Բարդացած դեպքերում կիրառվում է վիրահատական բուժում:

 

Ներկայում ամենաարդյունավետ համարվում է վիրահատական միջամտությամբ շտկող ոսկրահատման մեթոդը, ինչի շնորհիվ հնարավոր է վերացնել դեֆորմացիան և ցավերը: Վիրահատության ժամանակ կատարվում է միջամտությունների դասական մեթոդների համատեղում նվազագույն տրավմատիկ ժամանակակից տեխնիկաների հետ: Դեֆորմացիան նկատելու դեպքում պետք է դիմել վնասվածքաբանի, ով իրականացված որոշ հետազոտություններից հետո անհրաժեշտ բուժում կնշանակի:

 

 

 

01.03.2022