Լուրեր
Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա. Նարեկ Մինասյան
Ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան (Hallux Valgus. ոտնաթաթի ոսկրիկ) կապված է մեծ մատի թեքման հետ` դեպի ճկույթը: Հիվանդությունը զարգանալու դեպքում մեծ մատի հիմքի մոտ ձևավորվում է գերաճ՝ ոսկրային հյուսվածքի առաջացման և առաջին նախագարշապարային ոսկրի արտացցման հետևանքով: Առաջին մատի շեղման հետևանքով 2-րդ և 3-րդ մատների մուրճիկանման ոսկրերը ենթարկվում են դեֆորմացիայի:
Սկզբնական շրջնում անհանգստացնում է կոսմետիկ դեֆեկտը, հետո սկսվում է ցավ, ոտնաթաթի շարժողական ֆունկցիայի խանգարում, որն իր հերթին առաջ է բերում այլ օրթոպեդիկ խնդիրներ:
Հիմնական ախտանիշներն են.
- ցավ` առաջին մատի շրջանում,
- ոտնաթաթի մատների դեֆորմացիա,
- կոշիկի ընտրության դժվարացում,
- քայլելիս` հոգնածության և անհարմարավետության զգացում,
- առաջին մատի հիմքի շրջանում այտուց և կարմրածություն, մեծացած «ոսկրիկ»:
Halluх valgus-ի զարգացման պատճառները
- գենետիկ նախատրամադրվածությունը,
- անհարմար կոշիկ կրելը,
- ավելորդ քաշը,
- հորմոնալ խանգարումները
- կապանային համակարգի թուլությունը և այլն:
Բուժումը
1. Ոչ վիրահատական բուժումը կիրառվում է հիվանդության սզբնական փուլերում` նպատակ ունենալով դանդաղեցնել դեֆորմացիայի զարգացումը և նվազեցնել ցավերը:
Այն ներառում է.
- հարմար կոշիկների և օրթոպեդիկ ճիշտ պարագաների օգտագործումը,
- ֆիզիոթերապիան,
- հակաբորբոքային թերապիա:
2. Բարդացած դեպքերում կիրառվում է վիրահատական բուժում:
Ներկայում ամենաարդյունավետ համարվում է վիրահատական միջամտությամբ շտկող ոսկրահատման մեթոդը, ինչի շնորհիվ հնարավոր է վերացնել դեֆորմացիան և ցավերը: Վիրահատության ժամանակ կատարվում է միջամտությունների դասական մեթոդների համատեղում նվազագույն տրավմատիկ ժամանակակից տեխնիկաների հետ: Դեֆորմացիան նկատելու դեպքում պետք է դիմել վնասվածքաբանի, ով իրականացված որոշ հետազոտություններից հետո անհրաժեշտ բուժում կնշանակի:



