Լուրեր
Նյարդավիրաբուժական ծառայության հերթական բարդ վիրահատությունը
Վերջերս շտապ օգնության ծառայության օգնությամբ «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել վթարի ենթարկված 44 տարեկան տղամարդ, որը վթարի հետևանքով կորցրել էր ոտքերի զգայունակությունը, իսկ շարժումները դարձել էին սահմանափակ:
Հետազոտվելուց հետո հայտնաբերվել է ողնաշարի գոտկային հատվածի L1 ողի կոմպրեսիոն բազմաբեկոր բարդացած կոտրվածք՝ դուրալ պարկի ճզմումով:
Նյարդավիրաբույժ Ծերունի Հովհաննիսյանի և մասնագիտական անձնակազմի կողմից շտապ պլանավորվել և կատարվել է վիրահատական միջամտություն` ողնաշարի ողնուղեղային խողովակի նյարդա-անոթային կառույցների վրա ճնշման թուլացման (декомпрессия) նպատակով, հաջորդիվ իրականացվել է մետաղական կոնստրուկցիայով գոտկային հատվածի տրանսպեդիկուլյար ֆիքսացիա:
Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, առանց բարդությունների։ Հիվանդը դուրս է գրվել լավացումով. վերականգնվել է ոտքերի զգայունակությունը և քայլելու գործառույթը։



