Լուրեր
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին անհրաժեշտ են արյան ցանկացած խումբ ունեցող դոնորներ:
Արյան դոնոր կարող են լինել.
- 18 տարեկանն անց անձինք,
- կանայք. քաշը` 54 կգ և ավելի,
- տղամարդիկ. քաշը` 64 կգ և ավելի:
Ցանկացողները կարող են մոտենալ «Արմենիա» ՀԲԿ, 1-ին հարկ, Ախտորոշիչ կենտրոնի արյան փոխներարկման բաժին (երկ.-ուրբ.՝ 09:00-ից մինչև 12:00):
Անձնագրի առկայությունը պարտադիր է:
20.10.2023