«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ

«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ

Ի՞նչ է ներառում ծառայությունը:

 

Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական գործունեություն` ամբողջ ծավալով, հետազոտության և բուժման նորագույն մեթոդների կիրառմամբ:

 

Կլինիկան աշխատում է 24- ժամյա աշխատանքային ռեժիմով: Տարբեր ախտաբանությունների ժամանակ մատուցվում են պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ:

 

Խոսենք կլինիկայի պատմության մասին:

 

Կլինիկան կեսդարյա պատմություն ունի, այն եղել է քիթկոկորդականջաբանություն մասնագիտության շարժիչ ուժը, եղել է դարբնոց, որտեղ մի քանի սերունդ կրթվել և որակավորվել է որպես քիթկոկորդականջաբաններ, և ներկայում շատերը աշխատում ու ղեկավարում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ երկրների քիթկոկորդականջաբանության բաժանմունքներ:

 

Ի՞նչ ծառայություններ է իրականացվում կլինիկայում:

 

2020 թվականից ընդլայնվել է մատուցվող ծառայությունների շրջանակը` սկիզբ դնելով մանկական քիթկոկորդականջաբանության վիրաբուժությանը: Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում մատուցվում են գլխի և պարանոցի շրջանի պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ:

 

Բաժանմունքն իրականացնում է պլաստիկ վիրահատություններ՝ օտոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, դեմքի մաշկի ձգում, ֆիլերների կիրառմամբ` երիտասարդացում, օրթոգնատիկ վիրահատություններ՝ ատամնաշարի ուղղում, գլխի և պարանոցի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, գլխի և պարանոցի նորագոյացությունների, վնասվածքների, թարախային հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Իրականացվում են` ատամի իմպլանտացիա, ոսկրային պլաստիկա, քթի և հարակից խոռոչների հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում,  քթային շնչառության խանգարման օբյեկտիվ գնահատում և համապատասխան բուժում, էսթետիկ և ֆունկցիոնալ ռինոպլաստիկա և սեպտոպլաստիկա:                                          

 



 

Կլինիկան համալրված է ֆոնիատրիկ և լոգոպետիկ ծառայությամբ, իրականացվում են այնպիսի բացառիկ ծառայութուններ, ինչպիսին է՝ ականջի միկրովիրաբուժությունը: Կատարվում են միջին ականջի սանացիոն և լսողությունը վերականգնող վիրահատություններ:                                                                   

 

Ծառայության շրջանակում ինչպիսի՞  հետազոտություններ են կատարվում:
 

Կլինիկայում կատարվում են քթի և հարակից խոռոչների հիվանդությունների ախտորոշում` ժամանակակից մեթոդներով (ֆիբրոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա, թվային ռենտգենագրաֆիա), կոկորդի հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման նպատակով կատարվում է ֆիբրոլարինգոսկոպիա, ինչպես նաև ստրոբոսկոպիկ հետազոտություններ:             

 

Ականջի հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով կատարվում է օտոմիկրոսկոպիկ հետազոտություն:
Տոնալ շեմային, վերշեմային, խոսքային աուդիոմետրիայի, տիմպանոմետրիայի, վեստիբուլոմետրիայի ախտորոշման եղանակներն արժեքավոր են լսողական և հավասարակշռության խանգարումերի ախտորոշման համար:     

 

Իրականացվում է լսողական օրգանների հիվանդությամբ մեծահասակների և երեխաների զննում և ախտորոշում:                                                                                                            

 

Կլինիկայում գործում է սուրդոլոգիական ծառայություն, որն ապահովում է լսողական օրգանների հիվանդությամբ տառապող մեծահասակների և երեխաների զննումն ու ախտորոշումը:

 

Սուրդոլոգիական ծառայությունն ապահովված է համապատասխան սարքերով և գործիքներով, ինչը հնարավորություն է տալիս բժիշկ–սուրդիոլոգին՝ սուրդոպրոտեզիստի, աուդիոմետրիստի և լսողական պրոտեզավորողի հետ միասին, իրականցնել հիվանդի անհրաժեշտ բուժօգնությունը:  

 

Խոսենք աշխատանքային թիմի մասին:

 

Կլինիկայում աշխատանքային թիմը հաջողված է, որտեղ բոլորը գիտեն իրենց անելիքը: Մի մարդը ոչինչ անել չի կարող, չի կարող բժշկական հիմնարկ ղեկավարել, եթե կուռ, լիարժեք աշխատող թիմ չունի: Եվ դա պետք է գնահատել, հնարավորություն տալ թիմի աշխատակիցներին:

 

 

Վերջին 3 տարում աշխատակազմը համալրվել է երիտասարդ կադրերով, որոնք իրենց գործի նվիրյալներն են և աշխատանքը կատարում են սիրով ու հավատով:

19.04.2021