Մասնագետների համար
- Ախտորոշում
- Ուրոլոգիա
- Վիրաբուժություն
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Էնդոկրինոլոգիա
- Նյարդաբանություն
- Վնասվածքաբանություև օրթոպեդիա
- Թերապիա
- Սրտանոթաբանություն
- Թունաբանություն
Միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի ինվազիայի գործընթացում HER 2 գենի ամպլիֆիկացիայի նշանակությունը

ԵՊԲՀ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն
Բանալի բառեր- HER2 գեն, քրոմոգենային im situ հիբրիդացոում
Ներածություն. Միզապարկի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների մեջ տղամարդկանց մոտ զբաղեցնում է յոթերորդ, կանանց մոտ` 18-րդ տեղը: Ամեն տարի աշխարհում ախտորոշվում է միզապարկի քաղցկեղի 336 000 նոր դեպք, որոնցից 260 000-ը տղամարդկանց, 76 000-ը կանանց մոտ [1]: Միզապարկի ուռուցքների մոտ 90%-ը բաժին է ընկնում փոփոխականբջջային քաղցկեղին, ընդ որում ուռուցքները, որոնք ներաճում են լորձաթաղանթի սեփական թիթեղի և սեփական մկանային շերտի մեջ կազմում են 25%-ը: Միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի տրանսուրետրալ ռեզեկցիայից հետո 35-80% դեպքերում զարգանում է ռեցեդիվ և որպես կանոն այն ունենում է նոր տեղակայում, հաճախ աչքի ընկնելով ինվազիվ աճով [2,3]: Միզապարկի քաղցկեղով հիվանդացության միջին տարեկան աճը Ռուսաստանի դաշնությունում 2001-ից 2011 թվականների ընթացքում կազմել է 1.41% [4], ինչը վկայում է խնդրի արդիականության մասին՝ ստիպելով մտածել միզապարկի քաղցկեղի վաղ ախտորոշման, պրոգնոստիկ նոր գործոնների հայտնաբերման և բուժման նոր մեթոդների մշակման մասին:
Վերջին տարիներին կանցերոգոնեզում մեծ հետաքրքրություն է առաջացրել HER2 գենը՝ գրականության մեջ հայտնի նաև ERBB2 անվանմամբ (մարդու էպիդերմալ աճի գերծոնի ռեցեպտորը կոդավորող գեն տիպ 2): Կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղում HER2 գենի ամպլիֆիկացիան հանդիպում է հիվանդների 10-34%-ի մոտ [5]: Ապացուցված է նաև այն փաստը, որ կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղում HER2 գենի ամպլիֆիկացիան և համանուն ռեցեպտորի հիպերէքսպրեսիան պայմանավորում են հիվանդության ագրեսիվ ընթացքը ու անբարենպաստ ելքը: HER2 գենը ակտիվացնում է բջիջների պրոլիֆերացիան, ընկճում է ապոպտոզը և թուլացնում է միջբջջային կապերը, ինչը բերում է ուռուցքի մետաստազներ տալու ունակության բարձրացմանը [6,7]:
Նպատակը ու խնդիրները. Տվյալ հետազոտւթյան նպատակն է միզապարկի փոփոխական-բջջային քաղցկեղի ինվազիայի գործընթացում HER2 գենի նշանակության որոշումը:
Այս նպատակը իրականացնելու համար առաջադրվել և լուծվել են հետևյալ խնդիրները.
1.Դասակարգել միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղը ըստ ինվազիայի աստիճանի:
2.Որոշել HER2 գենի կարգավիճակը ինվազիայի տարբեր աստիճան ունեցող միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղներում:
3.Կատարել համեմատական վերլուծություն հետազոտության հյուսվածքաբանական և ցիտոգենետիկ մեթոդների միջև:
Նյութը և մեթոդները. Տվյալ հետազոտության համար նյութ է հանդիսացել միզապարկի քաղցկեղը՝ ստացված արմատական վիրահատության (ցիստպրոստատէկտոմիա բարակ աղիքային ռեզերվուարի ձևավորմամբ) և տրանսուրետրալ ռեզեկցիայի միջոցով: Միզապարկի քաղցկեղից վերցրած կտորներից պատրաստվել են պարաֆինային բլոկներ, որոնցից ստացված հատույթները հետազոտվել են հյուսվածքաբանական և քրոմոգենային in situ հիբրիդացման (CISH) մեթոդներով:
Հյուսվածքաբանական մեթոդ: Հատույթները ներկվել են հեմատոքսիլին էոզինով և գնահատվել է միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի ինվազիայի աստիճանը համաձայն չարորակ ուռուցքների միջազգային TNM դասակարգիչի [8]: Հիվանդները դասակարգվել են հետևյալ խմբերի ( նկ. 1).
Ta- պապիլյար ոչ ինվազիվ քաղցկեղ՝ բազալ թաղանթը պահպանված է,
Tis- քաղցկեղ in situ, փոփոխականբջջային էպիթելի բազալ թաղանթը պահպանված է,
T1- ուռուցքը ինվազիայի է ենթարկում ենթալորձային շերտը,
T2a- ուռուցքը ինվազիայի է ենթարկում ներքին մկանային շերտը,
T2b- ուռուցքը ինվազիայի է ենթարկում արտաքին մկանային շերտը,
T3a- ուռուցքը ինվազիայի է ենթարկում շուրջմիզապարկային ճարպաբջջանքը՝
հաստատված միկրոսկոպիկ ուսումնասիրությամբ,
T3b- ուռուցքը ինվազիայի է ենթարկում շուրջմիզապարկային ճարպաբջջանքը՝
հաստատված մակրոսկոպիկ ուսումնասիրությամբ,
T4- ուռուցքը ինվազիայի է ենթարկում հարակից ներքին օրգաններից որևէ մեկը:
Նկ.1 (նկարված է հեղինակի կողմից) 1-էպիթել, 2-ենթալորձային շերտ,
3-մկանային շերտ, 4-շուրջմիզապարկային ճարպաբջջանք:
Քրոմոգենային in situ հիբրիդացման մեթոդ (CISH): CISH մեթոդի միջոցով ուռուցքային բջիջներում որոշվել է HER2 գենի կարգավիճակը: CISH մեթոդը կատարվել է ZytoVision ընկերության <<ZytoDot SPEC HER2 Probe>> հավաքածուի միջոցով: Հետազոտությունը կատարվել է նույն պարաֆինային բլոկներից ստացված հատույթների վրա: Հատույթները ենթարկվել են նախնական քիմիական և ջերմային մշակման: HER2 գենին կոմպլեմենտար ԴՆԹ զոնդը կաթեցվել է հատույթների վրա և կատարվել է դենատուրացիա 950C ջերմաստիճանում 5 րոպե տևողությամբ: Այնուհետև կատարվել է հիբրիդացում 370C ջերմաստիճանում, 12 ժամ տևողությամբ: Իմունոդետեկցիայից հետո արդյունքները գնահատվել են լուսային մանրադիտակի միջոցով:
Հետազոտության արդյունքների վերլուծություն: Հյուսվածաբանական մեթոդով հետազոտության են ենթարկվել միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղով 83 հիվանդ, որոնցից 36 դեպքում առձանագրվել է ոչ ինվազիվ քաղցկեղ, իսկ 47 դեպքում առձանագրվել է
ինվազիա դեպի միզապարկի պատի տարբեր շերտեր (գր.1):
Գրաֆիկ 1.
միզապարկի քաղցկեղի դասակարգումը ըստ
ինվազիայի աստիճանի:
CISH մեթոդով հետազոտվել է նախապես ընտրված 21 դեպքեր, որոնցից 5-ը հանդես են եկել, որպես ոչ ինվազիվ քաղցկեղ, մյուս 16 դեպքերում առկա է եղել տարբեր աստիճանի ինվազիա (աղ. 1): Աղյուսակում երևում է, որ ոչ ինվազիվ քաղցկեղներում HER2 գենի ամպլիֆիկացիա չի հայտնաբերվել, իսկ ինվազիվ քաղցկեղների 87,5% դեպքերում առկա է եղել HER2 գենի ամպլիֆիկացիա:
|
Ta |
T1 |
T2 |
T3 |
T4 |
HER2 գենիամպլիֆիկացիան բացակայում է |
5 |
2 |
- |
- |
- |
HER2 գենիամպլիֆիկացիան առկա է |
- |
4 |
5 |
2 |
3 |
Աղյուսակ 1՝ HER2 գենի կարգավիճակը միզապարկի քաղցկեղում:
Եզրակացություն: Միզապարկի փոփոխոկանբջջային քաղցկեղները առանց HER2 գենի ամպլիֆիկացիայի հակված չեն ինվազիվ աճի և հաճախ հանդես են գալիս որպես պապիլյար ոչ ինվազիավ քաղցկեղ (Ta): HER2 գենի ամպլիֆիկացիայով զուգակցված միզապարկի փոփոխոկանբջջային քաղցկեղները հակված են ինվազիվ աճի դեպի միզապարկի պատի տարբեր շերտեր (T1,T2,T3,T4,): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուռուցքային բջիջներում գենային փոփոխությունները նախորդում են մորֆոլոգիական դրսևորումներին, HER2 գենի կարգավիճակի գնահատումը միզապարկի փոփոխոկանբջջային քաղցկեղում կարող է հանդիսանալ նոր պրոգնոստիկ գործոն և վկայել ուռուցքի ագրեսիվ բնույթի, ինչպես նաև ինվազիվ աճի հակվածության մասին:
Գրականության ցանկ:
1. Андреева Ю.Ю.,Завалишина Л.Э., Франк Г.А. . Классификация эпителиальных опухолей
мочевого пузыря.//Архив патологии, 2006 т. 68, №5, с. 46 – 53 .
2. Пальцев М.А., Аничков Н. М.; Опухоли мочевого пузыря; Атлас потологии опухолей человека; Москва. Медицина, 2005; ст. 335-340.
3.Григорьев Е.Г., Фролова И.Г., Усынин Е.А., Величко С.А., Окунев В.В.; Рак мочевого пузыря: возможности лучевых методов диагноцтики (обзор литературы); Сибирский онкологический журнал. 2013. № 3 (57), ст. 75-81.
4.Чиссова В.И., Старинского В.В., Петровой Г.В.; Злокачественные новообразования в России в 2011 году (заболеваемость и смертность); ФГБУ «МНИОИ им. П.А. Герцена» 2013г. Ст 17.
5.Jeffrey S. Ross, Elzbieta A. Slodkowska, Fraser W. S., Puszta L, Peter M. Ravdin, Gabriel N. Hortobagy, The HER-2 Receptor and Breast Cancer: Ten Years of Targeted Anti–HER-2 Therapy and Personalized Medicine. The Oncologist 2009; 14: p. 320–368.
6. Tanner M., Jarvinen P, and Isola J.; Amplification of HER-2/neu and Topoisomerase IIa in Primary and Metastatic Breast Cancer; Cancer Research, 2001, 61, pp.5345-5348.
7.Antonio C. Wolff, M. Elizabeth H. Hammond, et al.; Стандартные рекомендации Американцкого общестжа клинической онкологии (ASCO) и Коллегии американских патологов (CAP) по определению рецептора эпидермалного фактора ростачеловека 2-го типа (HER2) при раке молочной железы. Archives of Pathology & Laboratory medicine, Translated form 2007, vol.13(1) pp18-50.
8.Виттекинд К., Грин Ф.Л., Хаттер Р.В.П., Климпфингер М., Собин Л.Х.: Опухоли мочеполовой системи. Атлас TNM. Иллюстрированное руководство по TNM классификации злокачественных опухолей, 2007г. Ст. 274-327.
Ամփոփում
Սույն հետազոտության նպատակն է եղել պարզել միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի ինվազիայի գործընթացում HER2 գենի ամպլիֆիկացիայի նշանակությունը: Հետազոտության նյութ հանդիսացած միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղը հյուսվածաբանական մեթոդի կիրառմամբ դասակարգվել է ըստ ինվազիայի աստիճանի, իսկ CISH մեթոդի միջոցով որոշվել է քաղցկեղային բջիջներում HER2 գենի կարգավիճակը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ HER2 գենի ամպլիֆիկացիայով զուգակցված միզապարկի փոփոխոկանբջջային քաղցկեղները առավել հակված են ինվազիվ աճի, քան առանց HER2 գենի ամպլիֆիկացիայով քաղցկեղները:
The role of HER2 gene amplification in the invasion process of
transitional cell carcinoma of the urinary bladder.
Dabaghyan V.R.
YSMU, Department of Pathological Anatomy & Clinical Morphology
Key words - HER2 gene, chromogenic in situ hybridization.
SUMMARY
The purpose of this study is the assessment of the HER2 gene status and its role in the invasion process of the transitional cell bladder cancer. The study material was the cases of bladder cancer. By histological method the bladder cancer was classified according to the degree of invasion. HER2 gene status was determined by chromogenic in situ hybridization (CISH). Results of histological research and chromogenic in situ hybridization has shown a strong connection between HER2 gene amplification and the degree of tumor invasion.
Роль амплификации HER2 гена в процессе инвазии переходно-клеточного
рака мочевого пузыря.
Дабагян В.Р.
ЕГМУ, кафедра патологической анатомии и клинической морфологии
Ключевые слова- HER2 ген, хромогенная in situ гибридизация
Цель данного исследования является оценка состояния HER2 гена в процессе инвазии переходно-клеточного рака мочевого пузыря. Материал иследовония был рак мочевого пузыря. С помощю гистологического метода рак мочевого пузыря был классифицирован по степени инвазии. Статус HER2 гена был определен по методу хромогенной in situ гибридизации (CISH). Результаты гистологического исследования и хромогенной in situ гибридизации показали сильную связь между амплификации гена HER2 и степеню опухолевой инвазии.