«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Մասնագետների համար

In situ հիբրիդացման մեթոդի կիրառումը միզապարկի քաղցկեղի ախտորոշման դեպքում

In situ հիբրիդացման մեթոդի կիրառումը միզապարկի քաղցկեղի ախտորոշման դեպքում

Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից օնկոմորֆոլոգիայում լայն կիրառություն է ստացել ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) և քրոմոգենային in situ հիբրիդացման (CISH) մեթոդները:

 

In situ հիբրիդացման հիմքում ընկած է բջջային ԴՆԹ-ի և արհեստականորեն պատրաստված ԴՆԹ զոնդի միջև կայուն հիբրիդ առաջանալու հատկությունը: ԴՆԹ զոնդերը լինում են դրոշմված և դրա շնորհիվ հնարավոր է լինում նրանց հայտնաբերել: FISH մեթոդի դեպքում ԴՆԹ զոնդերը դրոշմված են լինում ֆլուորոքրոմով, և հիբրիդացման արդյունքները գնահատվում են լյումինեսցենտային մանրադիտակի միջոցով: CISH մեթոդի դեպքում ԴՆԹ զոնդերը դրոշմվում են քրոմոգենով, իսկ հիբրիդացման արդյունքները գնահատվում են լուսային մանրադիտակով:

 
Հետազոտության նպատակն է միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղում HER2 գենի կարգավիճակի որոշումը և ամպլիֆիկացիայի ուժգնության վերլուծությունը տարբերակման տարբեր աստիճան ունեցող քաղցկեղներում:

 
Հետազոտության նյութը և մեթոդները:

 
Հետազոտման նյութ է հանդիսացել միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղը, որը վերցրվել է վիրահատության և տրանսուրետրալ ռեզեկցիայի միջոցով:

 
Հետազոտման նյութն ուսումնասիրվել է միաժամանակ մորֆոլոգիական և ցիտոգենետիկ մեթոդներով: Քաղցկեղի մորֆոլոգիան ուսումնասիրելու համար պրեպարատները ներկվել են հեմոտոքսիլին էոզինով: Քաղցկեղային բջիջներում HER2 գենի կարգավիճակը որոշելու համար կիրառվել է CISH մեթոդը:

 
Նյութի ֆիքսումը կատարվել 10%-անոց չեզոք, բուֆերային ֆորմալինով: Այնուհետև ստանդարտ եղանակով պատրաստվել է պարաֆինային բլոկներ:

 
Քրոմոգենային in situ հիբրիդացումը կատարվել է «Zymed» ընկերության կողմից տրամադրված հավաքածուի (SPOT-Light HER2) միջոցով: Դենատուրացիան կատարվել է 95C ջերմաստիճանում 5 րոպեի ընթացքում, հիբրիդացումը կատարվել է 37C ջերմաստիճանում 12 ժամվա ընթացքում: Հիբրիդացման արդյունքները գնահատվել է լուսային մանրադիտակի միջոցով:

 
Արդյունքները

 
Միզապարկի առավել ցածր տարբերակում ունեցող քաղցկեղներում (G3) հայտնաբերվել է HER2 գենի ավելի ուժեղ ամպլիֆիկացիա:

 
Եզրակացություն

 
HER2 գենի ուժեղ ամպլիֆիկացիան վկայում է ուռուցքի առավել չարորակության մասին և HER2 գենի կարգավիճակի որոշումը կարող է հանդիսանալ միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղի պրոգնոստիկ գործոն:

 

 
Հեղինակ. Դաբաղյան Վարդան, Խոստիկյան Նելլի, Պապյան Անդրեյ
Սկզբնաղբյուր. Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումար
 
 
09.12.2016