«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Մասնագետների համար

Հիպերտենզիվ բնույթի ներուղեղային հեմատոմաների դիֆերենցված բուժման ցուցումների հարցի շուրջ

Հիպերտենզիվ բնույթի ներուղեղային հեմատոմաների դիֆերենցված բուժման ցուցումների հարցի շուրջ

Արտերիալ հիպերտենզիայով պայմանավորված ներուղեղային արյունազեղումները համարվում են գլխուղեղի առավել տարածված և ծանր ախտա­հա­րումներից մեկը:

Հիվանդության վիրաբուժական բուժման համար անհրաժեշտ է լուծել երկու կարևորագույն հարցեր` վիրահատության ժամանակը և նրա ցուցումները: Վիրաբուժական փորձի կուտակումը ցույց է տալիս, որ ուշ վիրահատությունները սահմանափակում են վիրա­բու­ժական բուժման հնարավորությունները: Արյունա­զեղման վիրաբուժական փուլը կարճ է և այն երկարացնել միշտ չէ, որ հաջողվում է:

Ներուղեղային արյունազեղումների վիրաբուժական բուժման ելքերը կապված են մի շարք ֆակտորներից` հեմատոմայի տեղակայում և ծավալ, փորոքային համակարգում արյան առկայություն և քանակ, գիտակցության մակարդակ և վեգետատիվ ֆունկցիաներ, արտերիալ հիպերտենզիայի մակար­դակ և դրան ուղեկցող աթերոսկլերոզի տարած­վա­ծություն, ուղեկցող հիվանդություններ:

Քննարկվող պաթոլոգիան մեզ հայտնի հիվանդություններից մեկն է, որն իսկապես կարիք ունի բուժման հարցերում դիֆերենցված մոտեցման: Սկսած կոնսերվատիվ միջոցառումներից, և ավարտ­ված այն իրավիճակներով, երբ անհնար է հիվանդին օգնություն կազմակերպել: Կարևոր հարց է հիվանդի սոցիալական համակերպվածությունը: Այստեղ քիչ դեր չի տանում տարիքը և դոմինանտ կիսագնդի ախտահարումը: Դիֆերենցված բուժումն անհրաժեշտ է կազմակերպել հաշվի առնելով գիտակցության խանգարման մակարդակը և օջախային ախտա­նիշ­ների հետ դրանց համադրումը:

Ընդհանրացնելով այս ամենը` կարելի է եզրակացնել.

Ներուղեղային արյունազեղումների հիմնական պատ­ճառը հիպերտոնիկ հիվանդությունն է: Հիվան­դության ախտորոշումը և բուժման ռազմավարությունը հիմնվում է գլխուղեղի ԿՏ հետազոտության տվյալների վրա: Մենք կողմնակից ենք վաղ վիրահատություն­ներին և հիվանդության վիրաբուժական համար ցուցումներ ենք համարում`

  • տեղակայումը – լոբար. լատերալ և խառը հեմատոմաները.
  • ուղեղիկի հեմատոմաներ` օկլուզիոն հիդրո­ցեֆալիայով.
  • ծավալը` 50 սմ3 և ավելի ծավալ ունեցող հեմատոմաները.
  • գլազգոյի սանդղակով 8-12 բալ գիտակցության խանգարում ունեցող հիվանդները ենթակա են վիրա­հատության.
  • 75 և ավել տարիք ունեցող, խիստ ծանրա­բեռնված անամնեզով հիվանդներին վիրահատական բուժում ցուցված չէ:


Կոնսերվատիվ բուժումը ցուցված կարելի է համարել գիտակցության մակարդակը գլազգոյի սանդղակով 12 և բարձր լինելու, օջախային ախտա­նիշների համեմատաբար մեղմ արտահայտվածության և հեմատոմայի ծավալի 50 սմ3 և ավելի պակաս լինելու դեպքերում: Բազմակի հեմատոմաների, ուղեկցող ծանր ախտահարումների դեպքում, երբ վիրա­հատության անցկացումը վտանգ է կյանքի համար: Վիրահատությունը ցուցված չենք համարում նաև մաքուր մեդիալ հեմատոմաների դեպքերում, երբ կոնսերվատիվ բուժումը հաճախ առավել էֆեկտիվ է: Կոնսերվատիվ բուժումը ցուցված է նաև հարազատների վիրահատությունից համառ կերպով հրաժարվելու դեպքերում:

 

Հեղինակ. Դ. Պատրիկյան, Արմենիա ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունք
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» - 3. 2008 (35) 78-79



02.02.2018