«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզը` արգանդի լորձաթաղանթի` էնդոմետրիումի փոփոխությունն է: Հիվանդության զարգացման դրդապաըճառը մինչ այժմ պարզ չէ... Որոշ մասնագետներ համարում են, որ մեղավորը` իմմունիտետի անկումն է:

Իմունային համակարգը աղավաղված է ընկալում արգանդի լորձաթաղանթի բջիջները, առաջանում է ալերգիկ հակազդեցություն, ինչի հետևանքով արգանդը մեծանում է, այտուցվում և ուռչում: Մասնագետների մի այլ խումբ համարում է, որ պատճառը ոչ միայն իմունիտետն է, այլ նաև հորմենային գործոնը: Ինչև է... Անսպասելիորեն արգանդի լորձաթաղանթի բջիջները, դաշտանային արյան հետ սկսում են տարածվել արգանդի սահմաններից դուրս, դեպի այլ օրգաններ: Նրանք հայտնվում են արգանդային փողերում, որովայնի խոռոչում: Ամրանալով նոր վայրում, բջիջները ստեղծում են «կղզյակներ», որոնք էնդոմետրիոզի հիմքն են:

Որտե՞ղ է ցավում

 

Հաճախ էնդոմետրիոզով հիվանդ կինը չի զգում ոչ մի տհաճություն, գանգատներ և հիվանդությունը պարզվում է միայն գինեկոլոգի զննման արդյունքում: Հիվանդների որոշ մասը նկատում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում հայտնվող, շեքի շրջան և գոտկատեղ ներթափանցող ցավեր: Կարող են առաջանալ քիչ քանակությամբ քսվող արտադրուկներ: Նշված արտահայտումները խոսում են հիվանդության բավականին խորացած ընթացքի մասին:

Որոշ դեպքերում, էնդոմետրիոզը արտահայտվում է ուղիղ աղի թափանցող ցավերով, որոն ք ուժեղանում են սեռական ակտի ժամանակ: Հաճախ այդ ցավերը նպաստում են կնոջ սեռական զգացողության կտրուկ անկմանը: Ցավը կարող է առաջանալ նաև ծանր ֆիզիկական աշխատանքի կամ հոգնածության հետևանքով:

Վախեցե′ք արևից

 

Մասնագետները արձանագրել են այն փաստը, որ էնդոմետրիոզը «ընտրում» է այն կանանց, ովքեր վարում են ակտիվ, հուզական հագեցած կյանք, հաճախ են փոխում ապրելու վայրը, ճամփորդում են, ուշ են քնում:

Ռիսկի այլ խումբը` սեփական արտաքինի նկատմամբ չափից ավելի «հոգացող», սոլյարիներ և ծովափնյա հանգստավայրեր հաճախ մեկնող կանայք են: Արևի ճառագայթումը` հիվանդությանը նպաստող առաջին գործոններից է: Վտանգավոր են նաև հաճախակի մերսումը, տաք լոգանքները, ցեխաբուժությունը:

Գերակտիվ սեռական կյանք վարող, զուգընկերոջը հաճախ փոխող կանայք նույնպես բարձր ռիսկի խմբում են, քանի որ նրանց շրջանում տարածված է արգանդի հաճախակի քերումը:

Վերարտադրողական համակարգի ցանկացած ներխուժումը ավելացնում է էնդոմետրիոզով հիվանդանալու հավանականությունը: Ներարգանդային պարույրները, կեսարյան հատումը, կույրաղիքի հեռացումը, էրոզիաների այրումն ու արգանդը գրգռող այլ գործողությունները բարձրացնում են հիվանդանալու հավանականությունը:

Ամենավտանգավոր գործոնն է` աբորտը:

Ինչպե՞ս բուժել

Հիվանդությունը ախտորոշելու նպատակով անց են կացվում գերձայնային հետազոտություն, իմունային ստատուսի և հեշտոցի ու արգանդի միկրոֆլորայի քննությունները: Էնդոմետրիոզը նպաստում է հեշտոցում ախտածին միկրոֆլորայի զարգացմանը: Էնդոմետրիոզի օջախները հեռացնում են միայն այն դեպքում, եթե կա լուրջ վտանգ կյանքին և կնոջ օրգանիզմի բնականոն աշխատանքին: Վիրաբուժական միջամտություն է անցկացվում նաև այն դեպքում, երբ վերարտադրողական գործառույթը հնարավոր չե վերականգնել այլ միջոցներով:

Սակայն վիրաբույժի դանակը չի ազատի էնդոմետրիոզից, քանի որ հիվանդությունը կրում է նաև հորմոնային բնույթ: Դեղորայքային բուժումը հարկ է զուգակցել վիրաբուժական մեթոդների հետ: Առատ արնահոսությունների դեպքում նշանակում են արյուն կանգնեցնող միջոցներ: Հաճախ լավ արդյունք են տալիս դեղաբույսերն ու հոմեոպատիկ միջոցները:

Որոշ մասնագետների կարծիքով, վիրաբուժական միջամտությունը միայն բարդացնում է հիվանդության ընթացքը: Այդ մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հիվբանդության կանխարգելմանը` նվազեցնել նյարդային լարվածությունը, կիրառել հանգստացնող գործողությունների համալիր, որը բաղկացած է լուսային և գունային թերապիայից, վիտամիններով հագեցած սննդակարգից, իմունիտետը բարձրացնող միջոցներից: Բուժման տևողությունը պայմանավորված է հիվանդության բարդության աստիճանով և ախտածին օջախների քանակությամբ:

Կարևորը` կանխարգելումն է

Չնայած, որ որոծ ռիսկի գործոնները հնարավոր չէ հեռացնել, գոյություն ունեն մի քանի կանոններ, որոնք կարող են նվազեցնել հիվանդանալու հավանականությունը.

  • Չունենալ սեռական հարաբերություններ մենստրուացիայի ընթացքում:
  • Աշխատել չօգտագործել տամպոններ: Տամպոնը, կուտակելով արյունը նպաստում է մանրէների զարգացմանը, և խանգարում են էնդոմետրիումի բջիջների կանոնավոր շարժմանը
  • Չզբաղվել ֆիզիկական վարժություններով մենստրուացիայի ժամանակ: Արգանդն ու հեշտոցը փոխում են իրենց դիրքն ու աճում է էնդոմետրիումի բջիջների  դեպի արյուններթափանցման հավանականությունը
09.01.2018