Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ինչպես նվազեցնել կլիմաքսի ախտանիշները
Շատերս ենք լսել, որ կլիմաքսի դեպքում խանգարվում է և՛ ֆիզիկական վիճակը, և՛ ինքնազգացողությունը, ու այդ պատճառով յուրաքանչյուր կնոջ կյանքի այս օրինաչափ փուլը դժվարանում է կրկնակի անգամ: Սակայն կյանքը հեշտանում է, եթե առկա են համապատասխան գիտելիքներ այն մասին, թե ինչպես ուշադրություն դարձնել ախտանիշներին ու կանխարգելել դրանք:
Կլիմաքսի էությունը
Օրգանիզմի ծերացման հետ մեկտեղ, առողջության հետ կապված խնդիրներն ավելանում են, դրա համար առողջ երեխաներ ծննդաբերելը կանանց օրգանիզմի համար ուժերից վեր խնդիր է դառնում և նշանակում է, որ օրգանիզմի այս գործառույթը հարկ է բացառել:
Փաստացի դա տեղի է ունենում նաև կլիմաքսի դեպքում: Կնոջ օրգանիզմի վերարտադրողական գործառույթն աստիճանաբար նվազում է և տեղի են ունենում արգանդի ու ձվարանների հետաճման գործընթացներ: Կլիմատերիկ ժամանակաշրջանում ծննդաբերելն անհնարին է դառնում, սկսում է դաշտանադադարը և նվազում կանացի սեռական հորմոնների մակարդակը:
Հասուն կնոջ մոտ տարիքային, հորմոնային պատկերի փոփոխություններով պայմանավորված, տհաճ զգացողություններ են դրսևորվում: Սովորաբար դրանց են դասվում քրտնարտադրությունը, դեպի գլխամաշկ արյունալեցումները, գերճնշումը, մարմնի ջերմաստիճանի տատանումներն ու սրտխփոցը և այլն: Բացի այդ, տեղի է ունենում մաշկի ծերացում, նաև մազերն են սկսում թափվել: Ի՞նչ անել:
Հորմոններ կլիմաքսի ախտանիշների թեթևացման համար
Ըստ էության, կլիմաքսի դրսևորումն ու ախտանիշները թեթևացնելու համար անհրաժեշտ է օրգանիզմին տալ հորմոնների որոշակի չափաբաժին, հատկապես դրանց անբավարարության հետևանքով է այն տուժում: Սակայն հորմոնների հետ հարկ է զգույշ լինել: Չէ՞ որ կանանց երիտասարդությունը երկարաձգելու հիմնական արդյունքի հետ մեկտեղ, դրանք նաև այլ արդյունք են թողնում: Ազդում են կրծքի և ձվարանների բջիջների վրա, սրտի և անոթների աշխատանքն է խանգարվում, նաև օրգանիզմում ավելորդ ճարպերի կուտակման պատճառ դառնում:
Երկար տարիներ կլիմաքսով պայմանավորված խանգարումների բուժման ուղղության մեջ հորմոնների նշանակումը փոխարինող թերապիայի նպատակ էր հետապնդում: Սակայն, ըստ բազմաթիվ հետազոտությունների տվյալների, նման թերապիան բացասական կողմեր ունի, որոնցից որոնցից է կրծքագեղձի քաղցկեղը (հատկապես այն կանանց մոտ, ովքեր երեխաներին կրծքով չեն կերակրել), ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը:
Շատ կանայք վախենալով հորմոնների ընդունումից առաջացած բարդություններից և գիրությունից, հրաժարվում են նման թերապիայից:
Ֆիտոէսթրոգեներն առողջության պահապաններ են
Բնության մեջ գոյություն ունեն օրգանիզմներ և դրանցից շատերը նման են կանանց հորմոնային նյութերին: Նույնիսկ մեր նախատատերը գիտեին, որ որոշ դեղաբույսեր կանանց երիտասարդությունն ու գեղեցկությունը երկարաձգելու հատկություններով են օժտված: Այդ մասին գիտեն նաև ժամանակակից գիտնականները: Նրանք փորձում են այդ բույսերից ստանալ խտանյութեր կամ լաբորատոր պայմաններում ստեղծել դրանց սինթետիկ նմանօրինակները: Նման նյութերն ունեն մի հավաքական անվանում` ֆիտոէսթրոգեներ: Չնայած դրանք մի քանի տեսակի են, սակայն ազդեցության սկզբունքը նույնն է, ըստ էության միատեսակ, պարզապես ազդեցության ակտիվությունն է տարբեր:
Կանացի նմանատիպ սեռական հորմոնների միկրոչափաքանակներն ընկնելով կնոջ օրգանիզմ, ազդում են այդ նույն ընկալիչների վրա այնպես, ինչպես իսկական հորմոնները և լավացնում օրգանիզմի վիճակը: Կինը դադարում է անընդմեջ քրտնելուց և արյունալեցումներից, նրա հոգեվիճակն ավելի կայուն է դառնում, կրկին դրսևորվում է սեռական ցանկությունը, իսկ դա քիչ կարևոր գործոն չէ ընտանիքի կայունության համար:
Կինն ինքը կարող է նկատել արդյունքը և՛ դեմքի, և՛ մազերի վրա, իսկ դա թույլ է տալիս նրան բարձրացնել ինքնագնահատականն ու կյանքի տոնուսը: Բացի այդ, կարգավորվում է զարկերակային արյան ճնշումը, սրտի աշխատանքն ու նյարդային համակարգը:
Բժիշկը յուրաքանչայուր կնոջ համար անհատական ընտրում է անհրաժեշտ պատրաստուկը` հաշվի առնելով առողջական վիճակն ու կլիմաքսի փուլերը: Ներկայում գոյություն ունեն ֆիտոէսթրոգեների լայն ընտրություն, հարկ է միայն հաշվի առնել չափաքանակները:
Կլիմաքսի կանխարգելման մի քանի խորհուրդներ
Հրաժարվել վնասակար սովորություններից
Շատ կարևոր է, առաջին հերթին, հրաժարվել ծխելուց` այն փչացնում է մաշկի գույնը և արագացնում ծերացման գործընթացը: Ծխելն այլևս նորաձև չէ, վտանգավոր է և ուժեղացնում է կլիմաքսի դրսևորումները: Նույնը վերաբերում է նաև ալկոհոլի չափից ավելի օգտագործմանը:
Խուսափել արևի տակ երկար մնալուց
Քառասուն տարեկանից բարձր կանանց խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել լողափերին և չափից ավելի շատ արևայրուք ընդունել: Այն չորացնում է մաշկը` հանգեցնելով վաղաժամ կնճիռների: Շատ կարևոր է հրաժարվել նաև ցածր կալիորականությամբ սննդակարգերից:
Պահպանել նյարդերը
Կինն իրեն պետք է պահպանի սթրեսներից և մտածի սեփական առողջության մասին: Կօգնեն սպորտդահլիճներում մարզումները. ակտիվ ծանրաբեռնվածությունները կձգեն մկաններն ու կօգնեն նիհարել: Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունները հնարավորինս պետք է չափավոր լինեն:
Ճիշտ սնվել
Առողջության և գեղեցկության համար կարևոր է սնվել B և E խմբի վիտամիններով, բջջանքով և միկրոտարրերով հարուստ մթերքով: Դրանք բանջարեղենային աղցաններն են, շիլաները, ընկուզեղենը, մրգերն ու հատապտուղները: Նվազագույնի հասցնել աղի և շաքարի օգտագործումը, կծու համեմունքներն ու յուղոտ ուտեստները:
Հետևել առողջությանը
Կարևոր է նախակլիմաքսային և կլիմաքսային ժամանակաշրջանում պարբերաբար այցելել թերապևտին և հետևել առողջական վիճակին: Իրենց մասին կարող են հիշեցնել «հին վերքերը»` քրոնիկական հիվանդությունների սրացման ձևով: Հարկ է արյան մեջ ստուգել հեմոգլոբինը և լեյկոցիտների քանակը:
Նույնիսկ, եթե լավ եք զգում, տարին մեկ-երկու անգամ գինեկոլոգին այցելելը տեղին կլինի, հատկապես 45-ից մինչև 55 տարեկան հասակը. սա կնոջ մոտ ֆիզիոլոգիական կլիմաքսի սկսման միջին տարիքն է:
Եվ միշտ հիշեք. կլիմաքսը ձեր կյանքի փուլերից մեկն է, և միայն դուք կարող եք այն ավելի դյուրությամբ հաղթահարել:


