Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին տվյալներն են:
Ստամոքսում Helicobacter Pylori ներկայությունն առաջացնում է քրոնիկ անտրալ ատրոպիկ գաստրիտ, քրոնիկ էրոզիվ գաստրոդուոդենիտ, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն:
Ամենավտանգավորն այն է, որ այս մանրէի առկայությունն օրգանիզմում կարող է նաև ստամոքսի քաղցկեղի պատճառ դառնալ:
Հելիկոբակտերը հեշտությամբ փոխանցվում է անգամ առօրյա կենցաղային շփումների ժամանակ: Այդ պատճառով հաճախ վարակվում է ամբողջ ընտանիքը:
Ախտանշանները
Օրգանիզմում հելիկոբակտերի ներկայության արտահայտությունները բազմազան են՝ թեթև ընթացող դիսպեպսիայից /սրտխառնոց, ծանրություն ստամոքսում` ուտելուց հետո/ մինչև արտահատված ցավային ախտանշան:
Հետազոտությունները
Անհրաժեշտ է մանրէի առկայությունը ստուգել ստամոքսի հետ կապված ախտանշանների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների ժամանակ և ստամոքսի ուռուցքի ժառանգական ռիսկեր ունեցողների մոտ:
Հետազոտությունն իրականացվում է գաստրոսկոպի միջոցով /գաստրոսկոպիա, էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա/, որն իր ճշգրտությամբ շատ հուսալի է` ախտահարման աստիճանի որոշումով: Հետազոտությունը արդյունավետ բուժում կազմակերպելու գրավական է և համարվում է «ոսկե ստանդարտ»:
Բուժումը
Յուրաքանչյուր բուժառուի համար ընտրվում է անհատական բուժման սխեմա, որը, ստամոքսի թթվության պաշարիչներից զատ, ներառում է նաև մանրէասպան հակաբոտիկներ` բուժման առաջին կուրսի վերջում ապահովելու 90-95 տոկոս դրանց ոչնչացում:
Բուժման սխեման ընտրելիս պետք է առաջնորդվել նաև դեղորայքի նկատմամբ բուժառուի անհատական զգայունությամբ՝ խուսափելու հնարավոր բարդություններից:
Հելիկոբակտերի բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում:


