Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Արտադրություն ականջից
Նորմայում ականջի դուրս եկող հեղուկ կամ պինդ նյութը լսողական անցուղու մաշկում տեղակայված ծծմբային գեղձերի արտադրուքն է, ինչը ֆիզիոլոգիական երևույթ է: Այն, պատելով լսողական խողովակները, մաքրում է դրանք ու պաշտպանում սնկերից և բակտերիաներից:
Ականջի ծծումբը հեռացնելու կարիք չկա, քանի որ ծամելիս ստորին ծնոտի շարժումների, խոսելու, հազի ժամանակ ծծումբը արտաքին լսողական անցուղով դուրս է գալիս դեպի ականջի խեցի: Բավական է պարզապես լվանալ ականջները: Լսողական անցուղու անտեսանելի մասի մաքրումը բամբակապատ ձողիկներով առաջացնում է նուրբ մաշկի միկրովնասումներ, բորբոքում, ինչը ավելացնում ծծմբի արտադրությունը: Երբեմն նման միջոցառումները կարող են առաջացնել նաև թմբկաթաղանթի վնասում:
Եթե ականջի ծծումբը շատ է արտադրվում և դժվար է դուրս գալիս՝ լսողական անցուղու անատոմիական առանձնահատկությունների պատճառով, կարող է առաջանալ ծծմբային խցան: Այն արտահայտվում է ականջի փակվածության զգացողությամբ: Խորհուրդ չի տրվում ծծմբային խցանը հեռացնել ինքնուրույն, անպայման անհրաժեշտ է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի:
Ականջից ախտաբանական արտադրությունները կարող են տարբեր լինել՝ թափանցիկ, սպիտակ, բաց կամ մուգ դեղին, կանաչավուն (թարախի առկայության դեպքում), կաթնաշոռանման կամ կեղևների տեսքով: Եթե այդ արտադրության մեջ արյուն է հայտնվում, այն դառնում է կարմրավուն կամ շագանակագույն: Բուժառուն ականջում խոնավություն է զգում («խոնավ ականջ»):
Արտադրությունն ականջից ուղեկցվում է ականջի ցավով փակվածությամբ, բարձր ջերմությամբ, քորով, գլխապտույտով, գլխացավով, սրտխառնոցով, ականջում զնգոցով, լսողության անկումովч անգամ մինչև լրիվ կորուստ:
Ականջից արտադրության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Ախտորոշման համար կարևոր են անամնեզը, արտադրությունից բացի այլ ախտանշանների առկայությունը, օտոսկոպիայի միջոցով արտաքին լսողական անցուղու և թմբկաթաղանթի զննումը:
Արտադրության պատճառը պարզելուց հետո մասնագետը նշանակում է համապատասխան բուժում:


