«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը

Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը

Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:

Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում: Ախտաբանության ժամանակ ախտահարվում է միայն որդանման ելունը:

Ապենդիցիտը հանդիպում է ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ՝ 10-30 տարեկանում:

Հիվանդության ախտանշաններն իմանալը կարևոր է ժամանակին կողմնորոշվելու և բժշկի դիմելու համար:

Ապենդիցտը, սովորաբար, արտահայտվում է ընդհանուր ախտանշաններով, որոնք լինում են նաև այլ ախտաբանությունների ժամանակ: Հիմնական ախտանշանը որովայնի ցավն է, որը սկսում է պորտի շրջանում, այնուհետև տեղափոխվում որովայնի ստորին աջակողմյան հատված:

Սովորաբար, մյուս ախտանշանները միանում են մի քանի ժամվա ընթացքում:

Սուր ապենդիցիտի ախտանշաններն են.

  • ցավ,
  • սրտխառնոց և փսխում,
  • դիարեա կամ փորկապություն,
  • հաճախացած միզարձակում,
  • մարմնի ջերմության բարձրացում,
  • երբեմն տախիկարդիա և գիշերային քրտնարտադրություն։


Որոշ դեպքերում ցավը մեղմանում է պառկած վիճակում, բայց, ամեն դեպքում, այն գնալով դառնում է մշտական և ավելի ուժեղ արտահայտված:

Ապենդիցիտը երեխաների, հղիների և տարեցների մոտ

Փոքր երեխաների, հղիների և տարեցների մոտ ապենդիցիտի ընթացքը մի քիչ այլ է, ինչը դժվարացնում է նրա ախտորոշումը: Երեխաների մոտ ախտանշաններն ավելի արտահայտված են, քան տարեցների մոտ, ցավը տարածվում է ամբողջ որովայնով և ուղեկցվում է ուժեղ սրտխառնոցով: Երբեմն կարող է լինել բարձր ջերմություն՝ առանց որովայնային գանգատների և՝ հակառակը:

Տարեցների մոտ ապենդիցիտը հաճախ զարգանում է քողարկված՝ ցավը և փսխումը մեղմ են արտահայտվում, ջերմություն դիտվում է հազվադեպ:

Հղիների մոտ ապենդիքսը տեղաշարժվում է որովայնի ստորին հատվածից դեպի վեր և դուրս: Այդ պատճառով ցավն արտահայտվում է ատիպիկ տեղակայումներով, երբեմն անգամ մեջքի շրջանում:

Բուժումը

Սուր ապենդիցիտ ախտորոշումը դրվում է վիրաբույժի կողմից, և նա էլ որոշում է շտապ վիրահատության ցուցումը:

Ապենդիցիտի ստանդարտ բուժումը վիրահատությունն է՝ ապենդէկտոմիան:

16.02.2024