Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Աղիների միկրոֆլորան
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով, որոնք բարդ ածխաջրատներ են ու չեն յուրացվում օրգանիզմի կողմից, սակայն քայքայվում են բակտերիաների միջոցով: Քայքայման արդյունքում միկրոբներն արտադրում են ճարպաթթու, որով սնվում են օրգանիզմի բջիջները:
Որպեսզի այդ համագործակցությունը դրական և արդյունավետ լինի, անհրաժեշտ է.
- Սննդակարգում ներառել բարդ ածխաջրատներ։ Դրանք կարելի է ստանալ հատիկավորներից, բանջարեղենից, մրգերից, հատապտուղներից, կանաչեղենից: Եվ որքան բազմազան է սնունդը, այնքան բազմազան է աղիքային միկրոֆլորան, իսկ որքան բազմազան է միկրոբային համակեցությունը, այնքան ավելի արդյունավետ են բակտերիաներն իրականացնում իրենց գործառույթները. արտադրում են ճարպաթթու, լավացնում են մարսողությունը, աղիները պաշտպանում են ախտածին միկրոբներից, վերամշակում են բջջանքը (օրգանիզմին ամեն օր անհրաժեշտ է 30 գր բջջանք):
- Զբաղվել սպորտով: Ֆիզիկական մարզումը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի միկրոֆլորայի բազմազանության վրա: Հատկապես օգտակար են աէրոբ մարզումները՝ վազք, լող, պար, աէրոբիկա, հեծանվային և դահուկային սպորտ, այսինքն, այնպիսիները, որոնց ժամանակ մեծ քանակի թթվածին է ծախսվում:
Պետք է չմոռանալ կանոնավոր հաճախել գաստրոէնտերոլոգին, քանի որ աղեստամոքսային խնդիրներն այսօր աշխարհում իրենց տարածվածությամբ 3-րդ տեղն են զբաղեցնում հիվանդությունների շարքում:
09.02.2024


