Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Որքա՞ն ջուր պետք է խմել
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին և լրացնել այն՝ օգտագործելով ավելի շատ ջուր, քան՝ սովորաբար:
Օրգանիզմի համար 1 կգ քաշին ջրի նվազագույն պահանջն օրական 30 մլ է, ընդ որում, հաշվարկը պետք է իրականացնել՝ ելնելով նորմալ քաշից, առանց ավելցուկային կիլոգրամների:
Եթե շատ հեղուկ եք օգտագործում, սակայն ի հայտ են եկել այտուցներ, ուրեմն երիկամներն ընդունակ չեն ջրի այդպիսի ծավալը հեռացնել:
Ինչպե՞ս հասկանալ՝ բավարա՞ր է խմած ջուրն օրգանիզմին։
Դա պարզել կարելի է մի քանի վայրկյանում․ բավական է մաշկի ձգվածության կամ թեստն անել.
- ձեռքը պահել առաջ,
- երկու մատով բռնել դաստակի մաշկը,
- մի փոքր այն ձգել և բաց թողնել։
Եթե օրգանիզմում հեղուկի քանակը բավարար է, ապա մաշկն անմիջապես հարթվում է, եթե հեղուկը քիչ է, ապա մաշկն այդ տեղում մնում է կնճռոտ և որոշ ժամանակ անց միայն ուղղվում է:
Բանն այն է, որ մաշկի առաձգականությունը կախված է օրգանիզմում առկա հեղուկի քանակից: Եթե այն քիչ է՝ մաշկը դառնում է չոր և թոշնած: Բացի այդ, ջրազրկումը կարող է արտահայտվել նաև հետևյալ նշաններով.
- գլխապտույտ,
- հոգնածություն,
- բերանի լորձաթաղանթի, շրթունքների և աչքերի մեջ՝ չորություն,
- մեզի մուգ դեղին գույն,
- միզարձակումն օրվա ընթացքում 4 անգամից պակաս է։


