Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Հիպերհիդրոզ
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ հուզական գործոնների արդյունքում՝ վախ, սթրես:
Տարբերում են նորմալ քրտնարտադրության հետևյալ տեսակները.
- Ջերմակարգավորող․ իջեցնում է մարմնի բարձրացած ջերմությունը (օրինակ, շոգ եղանակին կամ ֆիզիկական ակտիվությունից հետո):
- Սթրեսային. հուզական վիճակ՝ ամաչելը, վախը՝ քննությունից, բեմ բարձրանալուց առաջ, զայրույթը կամ սարսափը մարդկանց մեծամասնության մոտ առաջացնում է բարձր քրտնարտադրություն՝ հատկապես թևատակերում և ափերում, նաև ճակատին և ոտքերի ներբաններում։
- Համային. թթու կամ կծու սնունդ, ալկոհոլ օգտագործելը խթանում է նյութափոխանակությունը, հետևաբար՝ նաև մարմնի ջերմությունը: Սովորաբար, դա առաջացնում է դեմքի քրտնոտություն (ճակատ, այտեր, վերին շրթունք) և միայն երբեմն քրտինքը նաև մարմնի վերին մասում է արտահայտվում:
- Քրտնարտադրություն տաք սնունդ կամ հեղուկ ընդունելու ժամանակ
Հիպերհիդրոզ
Ոչ նորմալ քրտնարտադրությունը՝ հիպերհիդրոզը, կարող է լինել արագ և ուժեղ արտահայտված թեթև ֆիզիկական ակտիվության կամ անգամ բացակայության ժամանակ՝ առանց վերը նշված գործոնների: Ուժեղ քրտնարտադրությունը գիշերը կարող է որևէ հիվանդության ախտանշան լինել:
Ոչ նորմալ քրտնարտադրության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի․ հնարավոր է առկա է հիպերհիդրոզ, որը դեղորայքային բուժում է պահանջում:
Բժշկի պետք է դիմել, եթե.
- հանկարծակի, ուժեղ քրտնարտադրությունն սկսում է առանց նկատելի պատճառի,
- եթե առկա է գիշերային քրտնարտադրություն՝ առանց պատճառի։
Անհետաձգելի օգնության նշանները
- քրտնոտություն՝ անհանգստությամբ և գիտակցության մթագնմամբ, դիաբետիկների մոտ հանկարծակի քրտնարտադրություն՝ գլխապտույտով և գիտակցության կորուստով՝ 1 րոպեից ավելի,
- շոկային վիճակ՝ սառը քրտինքով, գորշ և սառը մաշկով, տրեմորով, անհանգստությամբ, տագնապով, գլխապտույտով և, անգամ, գիտակցության կորստով:
Այդպիսի դեպքերում քրտնարտադրությունն այլ ախտանշանների հետ միասին խոսում է լուրջ ախտաբանության մասին և անհետաձգելի օգնություն է պահանջում:


