«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Կոնտագիոզ մոլյուսկ

Կոնտագիոզ մոլյուսկ

Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային  վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum):


Հիվանդությունը հաճախ ախտորոշվում է 1-10 տարեկանների մոտ, հազվակի՝ մեծահասակների մոտ: Այն արտահայտվում է մարմնագույն գմբեթաձև հանգույցներով: Սեղմելիս հանգույցներից դուրս է գալիս սպիտակ, կաթնաշոռանման զանգված:

 

Հիվանդությունը վտանգավոր չէ առողջության համար, սակայն էսթետիկ առումով տհաճ է և կարող է փոխանցվել շրջապատող մարդկանց: Գաղտնի շրջանը 7 օրից մի քանի ամիս է:

 

Պատճառները

 

  • Տակտիլ կոնտակտ վիրուսակրի հետ
  • Կենցաղային իրերի համատեղ օգտագործում
  • Հաճախում լողավազաններ
  • Էպիթելի տրավմա /վնասվածքների մեջ կարող է անցնել ինֆեկցիան/
  • Անձնական հիգիենայի խախտում
  • Պատահական սեռական կապեր /հանգույցներն արտահայտվում են ազդրերի, նստատեղի, արտաքին սեռական օրգանների շրջանում/

 

Ախտորոշման մեթոդները

 

Հիվանդությունը կարելի է ախտորոշել անգամ արտաքին զննումով:

 

Բուժումը

 

Բարձր դիմադրողականության դեպքում հիվանդությունն անցնում է ինքնուրույն 6 ամսվա ընթացքում: Բայց եթե հանգույցները տեղակայված են կոպերին կամ արտաքին սեռական օրգանների շրջանում, դրանք կարող են հեռացվել մեխանիկորեն կամ ապարատային մեթոդով:

 

Կանխարգելումը

 

Անհրաժեշտ է խիստ հետևել անձնական հիգիենային, ուշադրություն դարձնել մաշկին հայտնված ցանկացած ցանավորման կամ էլեմենտի: Եթե տանը կա վիրուսակիր, անհրաժեշտ է սահմանափակել նրա հետ տակտիլ կոնտակտը, առանձնացնել ամենօրյա օգտագործման իրերը: 

16.10.2023