«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Լակտոզայի անընկալություն

Լակտոզայի անընկալություն

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը: Դրա պատճառը ֆերմենտային անբավարարությունն է:


Ախտանշանները


Անընկալության ամենատարածված ախտանշաններն են որովայնի վքնածությունը, որովայնում կծկումները և դիարեան: Երբ օրգանիզմը չի կարողանում մարսել կաթնաշաքարը, ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները.

 

  • որովայնի վքնածություն,
  • կուշտ լինելու զգացողություն,
  • որովայնում գազեր և աղմուկ,
  • որովայնի ցավ,
  • սրտխառնոց՝ հազվադեպ փսխումով,
  • դիարեա։


Վքնածության և ցավի պատճառը գազերն են, որոնք առաջացնում են հաստ աղու բակտերիաները, երբ վերջինները քայքայում են չմարսված լակտոզան: Կաթը և ճարպաթթուները «ջուր կլանող» հատկություն ունեն, ինչի արդյունքում մեծ քանակությամբ հեղուկ է կուտակվում աղիներում և զարգանում է դիարեա: Լակտոզայի անընկալությունը կարող է արտահայտվել ոչ միայն ստամոքս-աղիքային համակարգում, և նշված ախտանշաններին գումարվում են.

 

  • Գլխացավ,
  • Գլխապտույտ,
  • հիշողության վատացում,
  • մարմնի ցավ,
  • ընկճախտ,
  • քնի խանգարում,
  • սրտի առիթմիա,
  • ակնէ։


Չնայած այս ախտանշանները տիպիկ չեն մարսողական համակարգին, բայց երբեմն կարող են արտահայտվել ստամոքս-աղիքային ախտանշանների հետ կամ առանց դրանց:


Ե՞րբ դիմել բժշկի


Եթե առկա են ստամոքս-աղիքային մշտական խնդիրներ, պետք է դիմել բժշկի՝ դրանց պատճառը պարզելու համար:


Լակտոզայի անընկալության բուժումը


Անլակտոզ կամ թեթև լակտոզային սննդակարգի դեպքում հնարավոր է պակասեցնել կամ լիովին խուսափել ախտանշաններից: Իսկ կաթնային որևէ ուտեստ ընդունելուց առաջ պետք է օգտագործել լակտոզա պարունակող պատրաստուկ:


Սննդակարգը


Օրգանիզմին պետք է տալ այնքան կաթնային շաքար, որքան նա կարող է յուրացնել․ դա անհատական է: Ոմանք ընդհանրապես պետք է  բացառեն կաթնամթերքը, իսկ շատերը կարող են օգտագործել քիչ քանակությամբ:


Եթե խնդիրը երկրորդային է, այն հնարավոր է վերացնել՝ բուժելով դրա հիմնական պատճառ հիվանդությունը:

14.11.2023