Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ստորին վերջույթների անոթների շունտավորում
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը:
Արյան շրջանառությունը վերականգնելու նպատակով բժիշկ-ֆլեբոլոգը իրականացնում է անոթների շունտավորում՝ անոթի մի փոքր մաս տեղադրվում է ախտահարված երակի վրա:
Միջամտության տեսակները
- Ազդրային հատված․ կտրվածքը կատարվում է աճուկի մոտ, շունտի եզրը դրվում է որովայնային աորտայի մեջ, իսկ մյուս ծայրն անցկացվում է ազդրի լիարժեք աշխատող երակի մեջ:
- Ենթածնկային շրջան և ազդր․ կտրվածքը դարձյալ աճուկային շրջանում է, ինչպես նաև՝ ծնկան հետին մասում: Շունտը միացնում է ազդրի առողջ երակը ծնկան տակ գտնվող զարկերակի հետ:
- Ազդրա-տիբիալ շրջան․ օգտագործվում է սեփական երակը: Միացվում է արյան զարկերակային հոսքը՝ խոշոր ենթամաշկային երակին: Այդ նպատակով կտրվածք է կատարվում ծնկան հատվածում և որովայնի ստորին մասում:
- Ոտնաթաթ․ նորմալացվում է ոտքի մատները սնող անոթների արյան շրջանառությունը: Որպես շունտ օգտագործվում է բուժառուի ամենաերկար երակի հատվածը:
- Հարկե-հարկ կամ բազմակի շունտավորում․ եթե ախտահարման շրջանում տարբեր անոթներում են առկա խնդիրներ, ապա շունտը դրվում է մի քանի տեղում:
Շունտերի տեսակները
- Բնական․ ամուր է, ընդունակ է պահելու զարկերակային հոսքը: Բացի այդ, սեփական հյուսվածքն ավելի հեշտ և առանց բարդությունների է ընդունվում օրգանիզմի կողմից: Օգտագործվում են բուժառուի ամենաերկար երակները:
- Սինթետիկ կամ մեխանիկական․ օգտագործվում է, երբ անոթային ախտահարումները տարածված են: Շունտը պատրաստվում է պոլիմերներից, որոնք անվտանգ են: Այս տարբերակն օգտագործվում է նաև խոշոր անոթների դեպքում:
Ե՞րբ է անհրաժեշտ շունտավորումը․
- երակների աթերոսկլերոզ,
- զարկերակների անևրիզմա,
- վարիկոզ,
- ստորին վերջույթների զարկերակներն ընդգրկող քրոնիկ ախտաբանություն,
- գանգրենայի առաջին ախտանշաններ,
- թրոմբոֆլեբիտ, թրոմբոզ,
- դեղորայքի բուժական արդյունքի բացակայություն։
Հակացուցումներ
- Որոշակի օրգանների գործունեության խանգարում,
- երբ կարելի է իրականացնել անգիոպլաստիկա,
- եթե բուժառուն կաթվածահար է։
Նախապատրաստում
- Արյան հետազոտություն,
- ՈՒՁՀ, էլեկտրասրտագրություն,
- սրտի և անոթների կոմպլեքս հետազոտություն, քանի որ հնարավոր են անոթային նեղացումներ նաև մարմնի այլ շրջաններում,
- պետք է բժշկին հայտնել ընդունվող դեղորայքի մասին։
Շունտավորման ընթացքը
Վիրաբույժը մաշկային երկու կտրվածք է անում ախտահարված շրջանի վերևում և ներքևում: Երակի երկու մասում սեղմիչներ են դրվում: Երակը կտրվում է նախ՝ մի մասում, դրվում է շունտը, այն տարվում է ջլերի և մկանների միջով, հասցվում մյուս կտրվածքին և ամրացվում: Հանվում են սեղմիչները և գնահատվում է արյան հոսքը: Եթե ամեն ինչ նորմալ է, միացվում են մյուս կտրված հյուսվածքները:
Վիրահատությունը տևում է 1-3 ժամ, այն կարելի է իրականացնել և՛ ընդհանուր, և՛ տեղային անզգայացմամբ:
Արհեստական անոթը ծառայում է մոտավորապես 10 տարի, եթե պահպանվում են բժշկի խորհուրդները:
Վերականգնման շրջան
Վիրահատությունից հետո առաջին օրն անհրաժեշտ է սառը խոնավ վիրակապ դնել՝ այտուցը կանխելու համար, օգտագործել սեղմող ներքնազգեստ:
Երկու օր անց խորհուրդ է տրվում.
- ամեն օր քայլել,
- քնելիս ստորին վերջույթներին ապահովել գլխից բարձր դիրք,
- հետևել, որ վիրահատված շրջանը չոր լինի,
- հետևել առողջ սննդակարգի և ճիշտ ապրելակերպի,
- կատարել բժշկի նշանակումները։


