Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է ինքնազգացողության փոփոխություն․ դա կարող է լինել գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում և այլն: Այն համարվում է նաև օրգանիզմի համար կարևոր պաշտպանական մեխանիզմ, որի շնորհիվ մարդը ժամանակին «զգուշացվում է» այդ փոփոխությունների մասին:
Հիպոկրատը նշել է կապը անձրևի, քամու և քրոնիկ հիվանդությունների միջև: Որոշ մարդիկ նախապես ՝ վերջույթների ցավով, կանխազգում են անձրևային եղանակը, փոթորկի մոտենալը:
ԵՓԿ պատճառները մեծահասակների մոտ
Եղանակի նկատմամբ զգայունությունն ավելի հաճախ դիտվում է կանանց և մեծահասակների մոտ. դրան նպաստում են նստակյաց կյանքը, սթրեսը, ոչ առողջ սնունդը, քնի պակասը, գերլարվածությունը:
ԵՓԿ ախտանշանները․
- գլխացավ,
- հոգնածություն,
- թուլություն և քնկոտություւն,
- հոդացավ,
- քնի խանգարում։
Կարծիք կա, որ եղանակի փոփոխությունը մարդու օրգանիզմի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, որին նա պետք է հարմարվի:
Այդ ռեակցիայի համար պատասխանատու է վեգետատիվ նյարդային համակարգը, և այն հաճախ մեթեոզգայունություն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրներով մարդկանց մոտ.
- քրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, ռևմատիզմ և այլն,
- սթրես,
- խոտի տենդ (պոլինոզ),
- սրտի հիվանդություններ, արյան շրջանառության խանգարումներ։
Կանխարգելում
Անհրաժեշտ է սնվել ճիշտ և հավասարակշռված, քանի որ, եղանակից կախված, մարդկանց մոտ հաճախ դիտվում է ավելորդ քաշ:
Անհրաժեշտ է մարզվել՝ վազք, լող, հեծանվավազք, մարմնամարզություն, կոնտրաստային ցնցուղ, զբոսանք մաքուր օդում, լիարժեք 8-ժամյա քուն. առողջ օրգանիզմը զգայուն չէ եղանակի փոփոխություններին:


