«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա

Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա

Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է տալիս  իրականացնել վիրահատական միջամտություն:


Օրգանիզմի վրա անզգայացման ազդեցությունը կախված է անզգայացման տեսակից: Անզգայացնող դեղը կարող է ներմուծվել ինչպես ներերակային, այնպես էլ շնչառության հետ, երբեմն օգտագործվում է նաև սուբդուրալ անզգայացում, երբ դեղորայքը ներմուծվում է ողնուղեղային հեղուկի մեջ:


Անեսթեզիոլոգը անզգայացման տեսակն ընտրում է՝ առաջնորդվելով բուժառուի անհատական առանձնահատկություններից, նրա ֆիզիկական վիճակից, վիրահատության տեսակից: Որոշ դեպքերում կիրառվում են անեսթեզաների տեսակների, դեղերի համադրումներ: Բոլոր դեպքերում, խիստ կարևորվում է անեսթեզիոլոգի մասնագիտական որակավորումը և փորձառությունը:


Վիրահատություն և անեսթեզիա տարած բուժառուները երբեմն նշում են հետևյալ ախտանշանները և տհաճ զգացողությունները.

 

  • առաջին հերթին․ կարող է արտահայտվել հիշողության թեթև՝ մինչև խիստ արտահայտված կորուստ,
  • երկրորդ տեղում քնի խանգարումն է՝ նունիսկ վիրահատությունից ամիսներ անց,
  • երրորդ՝ անմիջապես վիրահատությունից հետո կարող է առաջացնել գլխացավ, հալուցինացիաներ, լսողության և խոսքի խանգարումներ:


Ընդհանուր անզգայացման ազդեցությունը գլխուղեղի վրա


Անզգայացման ազդեցության արդյունքում գլխուղեղի կողմից դիտվում են հիշողության, ուշադրության վատացում (հետվիրահատական կոգնիտիվ դիսֆունկցիա):


Անզգայացման հետևանքներին նպաստող գործոններից են մեծ տարիքը, կրկնակի անզգայացումը, վիրահատության երկարատևությունը, վիրահատությունից հետո զարգացած վարակները և շնչառական բարդությունները:


Բարեբախտաբար, այդ բոլոր փոփոխությունները վերադարձելի են:

 

03.08.2023